Շոն Լոնգստաֆ
Շոն Լոնգստաֆ (անգլ.՝ Sean Longstaff, հոկտեմբերի 30, 1997[1], North Shields, North Tyneside, Թայն ընդ Ուեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Նյուքասլ Յունայթեդի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[2]։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Sean David Longstaff | ||
Քաղաքացիությունը | Անգլիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 30, 1997[1] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | North Shields, North Tyneside, Թայն ընդ Ուեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 180 սմ | ||
Քաշ | 65 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Նյուքասլ Յունայթեդ | ||
Համար | 36 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2016 | Նյուքասլ Յունայթեդ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2016-ներկա | Նյուքասլ Յունայթեդ | 9 | (1) |
2017 | → Կիլմարնոկ | 16 | (3) |
2017-2018 | → Բլեքփուլ | 42 | (8) |
| |||
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա խմբագրել
Նյուքասլ Յունայթեդ խմբագրել
Լոնգստաֆը Նյուքասլ Յունայթեդի ակադեմիայի սան է[3][4]։ 2017 թվականի հունվարի 9-ին նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Կիլմարնոկին[5][6][7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց հունվարի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Շոտլանդիայի գավաթի Համիլտոն Ակադեմիկալի դեմ խաղում[8]։ Առաջին հանդիպումը Շոտլանդիայի առաջնությունում անցկացրեց հունվարի 28-ին՝ Ռոս Կաունտիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[9]։ Փետրվարի 4-ին անգլիացին գոլ խփեց Համիլտոն Ակադեմիկալի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[10]։ Կիլմարնոկի կազմում Լոնգստաֆը անցկացրեց 17 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ[11]։
2017 թվականի հուլիսի 21-ին Լոնգստաֆը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Բլեքփուլ[12][13][14]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 8-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Ուիգան Ատլետիկի դեմ խաղում[15]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց օգոստոսի 12-ին՝ Միլթոն Քինս Դոնսի դեմ խաղում և այս խաղում դառնալով գոլի հեղինակ[16]։ Օգոստոսի 19-ին Լոնգստաֆը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Դոնկաստեր Ռովերսի դեմ խաղում[17]։ Սեպտեմբերի 2-ին անգլիացին խփեց Ուիմբլդոնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[18]։ 2018 թվականի փետրվարի 3-ի նա գոլ խփեց Բերիի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[19]։ Բլեքփուլի կազմում Լոնգստաֆը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[20]։
2018-19 մրցաշրջանում Լոնգստաֆը վերադարձավ Նյուքասլ Յունայթեդ։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2018 թվականի օգոստոսի 29-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[21][22]։ Դեկտեմբերի 3-ին Լոնգստաֆը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2022 թվականը[23][24][25]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց դեկտեմբերի 26-ին՝ փոխարինելով Քենեդիին Լիվերպուլի դեմ խաղում[26][27]։ Իր առաջին գոլը Նյուքասլի կազմում խփեց 2019 թվականի հունվարի 15-ին՝ Անգլիայի գավաթի Բլեքբուրն Ռովերսի դեմ խաղում[28][29]։ Պրեմիեր Լիգայում առաջին գոլը խփեց փետրվարի 26-ին՝ Բարնլիի դեմ խաղում[30][31]։ 2018-19 մրցաշրջանում Լոնգստաֆը անցկացրեց 13 հանդիպում՝ դառնալով 2 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ[32] և գրավելով Մանչեսթեր Յունայթեդի ուշադրությունը[33][34][35][36]։
Կարիերայի վիճակագրություն խմբագրել
Ակումբային վիճակագրություն խմբագրել
2019 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ[37]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կիլմարնոկ (վարձավճար) | 2016–17 | Պրեմիերշիպ | 16 | 3 | 1 | 0 | — | 0 | 0 | 17 | 3 | |
Բլեքփուլ (վարձավճար) | 2017–18 | Լիգա Մեկ | 42 | 8 | 1 | 0 | 2 | 1 | 45 | 9 | ||
Նյուքասլ Յունայթեդ | 2018–19 | Պրեմիեր Լիգա | 9 | 1 | 3 | 1 | 1 | 0 | 13 | 2 | ||
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||||
Ընդհանուր | 9 | 1 | 3 | 1 | 0 | 0 | 1 | 0 | 13 | 2 | ||
Կարիերայի ընդհանուր | 67 | 12 | 5 | 1 | 0 | 0 | 3 | 1 | 75 | 14 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «England - S. Longstaff - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ O'Toole, Dan (2019 թ․ հունիսի 14). «Who is Sean Longstaff? Profile of Newcastle midfielder targeted by Man Utd». men. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Taylor, Louise (2019 թ․ փետրվարի 28). «Newcastle's Sean Longstaff: the new Carrick with added ice in his veins». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Young trio join Kilmarnock on loan». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Kilmarnock sign Newcastle's Cal Roberts, Sean Longstaff, Freddie Woodman on loan» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հունվարի 9. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Kilmarnock sign Cal Roberts, Freddie Woodman and Sean Longstaff on loan from Newcastle». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Kilmarnock FC - Hamilton Academical FC, Jan 21, 2017 - SFA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Kilmarnock FC - Ross County FC, Jan 28, 2017 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Hamilton Academical FC - Kilmarnock FC, Feb 4, 2017 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Sean Longstaff | Football Stats | Newcastle United U21 | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Blackpool Confirm Longstaff Loan Deal». www.blackpoolfc.co.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Sean Longstaff: Blackpool sign teenage Newcastle United midfielder on loan» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հուլիսի 21. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Sean Longstaff leaves Newcastle on loan». www.sportinglife.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Wigan Athletic - Blackpool FC, Aug 8, 2017 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Blackpool FC - Milton Keynes Dons, Aug 12, 2017 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Doncaster Rovers - Blackpool FC, Aug 19, 2017 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Blackpool FC - AFC Wimbledon, Sep 2, 2017 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Bury FC - Blackpool FC, Feb 3, 2018 - League One - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Sean Longstaff | Football Stats | Newcastle United U21 | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Nottingham Forest - Newcastle United, Aug 29, 2018 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Nottingham Forest's Matty Cash and Gil Dias end Newcastle's comeback». The Guardian (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 29. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Longstaff signs new four-year deal». Newcastle United Football Club (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ VAVEL.com (2018 թ․ դեկտեմբերի 3). «Newcastle United under-23s star Sean Longstaff handed new deal». VAVEL (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Ryder, Lee (2018 թ․ դեկտեմբերի 3). «Talented Newcastle United youngster handed new four year contract». nechronicle. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Liverpool FC - Newcastle United, Dec 26, 2018 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Liverpool 4-0 Newcastle: Mohamed Salah scores and assists as Reds go six points clear at top». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Blackburn Rovers - Newcastle United, Jan 15, 2019 - FA Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Newcastle see off Blackburn with Joselu and Ayoze Pérez extra-time flourish». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 15. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Newcastle United - Burnley FC, Feb 26, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Sean Longstaff on target as Newcastle end Burnley's good run». The Guardian (բրիտանական անգլերեն). 2019 թ․ փետրվարի 26. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Sean Longstaff | Football Stats | Newcastle United U21 | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Sean Longstaff: Manchester United target Newcastle United midfielder» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 27. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Dudko, James. «Mike Ashley Says Sean Longstaff 'Is Not for Sale' Amid Manchester United Rumours». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Ole Gunnar Solskjaer Prioritises Move for Sean Longstaff as Man Utd Ready £30m Bid». 90min.com (անգլերեն). 2019 թ․ հուլիսի 24. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ David, Folami (2019 թ․ հունիսի 14). «Manchester United Set To Sign Newcastle's Sean Longstaff». The InfoStride (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Sean Longstaff». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 10-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Լոնգստաֆի պաշտոնական Տվիտերի էջը
- Լոնգստաֆի պաշտոնական Ինստագրամի էջը
- Լոնգստաֆը transfermarkt-ում
- Լոնգստաֆը soccerbase.com-ում
- Լոնգստաֆը WhoScored.com կայքում
- Լոնգստաֆը Նյուքասլ Յունայթեդի պաշտոնական կայքում
- Լոնգստաֆը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շոն Լոնգստաֆ» հոդվածին։ |