Շող (թերթ)

ուսանողական ամսաթերթ

«Շող», ուսանողական ամսաթերթ, ապա՝ կիսամսյա։

Շող
Տեսակթերթ
ՀրատարակիչՄխիթարյան վարժարան
Հրատարակման վայրԿոստանդնուպոլիս

Պատմություն

խմբագրել

Մխիթարյան վարժարանի հրատարակություն։

Լույս է տեսել 1910–1913 թվականներին Կոստանդնուպոլսում։ Խմբագիրներ՝ Բարսեղ Բարսեղյան, Վահան Սիրունյան։

Լուսաբանել է հայ ազգային-հասարակական կյանքը, Թուրքիայի հայկական գավառներում տիրող վիճակը, ներկայացրել մեծ տերությունների վերաբերմունքը Հայկական հարցի նկատմամբ։

Տպագրել է գրական ստեղծագործություններ, նյութեր՝ հայոց պատմության, լեզվի, դպրոցական հարցերի վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։