Շողական,Ազտի, Եզտի, Իզտի, բերդ Կիլիկյան Հայաստանում[1] (ենթադրաբար՝ համանուն լեռան մոտ, Կապան բերդից ոչ հեռու)։ Շողականի մոտ տեղի ունեցած ճակատամարտում (1216) Իկոնիայի սուլթանության զորքերը, շրջապատելով Կիլիկյան Հայաստանի փոքրաթիվ ուժերին, այլ իշխանների հետ գերել են նաև Կոստանդին Գունդստաբլին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։