Շոկոլատին, շոկոլադով ֆրանսիական հացաբուլկեղեն։ «Сhocolatine», «Pain au chocolat». ֆրանսիական անվանումների տարբերակներ, որոնք բառացի թարգմանվում են որպես «շոկոլադով հաց» կամ «շոկոլադով բուլկի»։ Իրենից ներկայացնում է շոկոլադային միջուկով շերտավոր խմորից ռոլլ։ Շոկոլադով այսպիսի բուլկիները առավել հատնի են Ֆրանսիայի հարավ-արևելքում և Կանադայում։ Պատրաստվում են այն խմորից, որից պատրաստում են նաև կրուասանները։ Հաճախ վաճառվում են տաք վիճակով կամ անմիջապես վառարանից հանելուց հետո։ Բուլկիները կարելի է գտնել հացի փուռերում կամ սուպերմարկետներում։

Շոկոլատին
Ենթատեսակհացաբուլկեղեն և sweet roll?
Առաջացման երկիր Ֆրանսիա
Հիմնականկարագ, շոկոլադ, ջուր, ցորենի ալյուր, խմորասնկեր, սեղանի աղ և շաքար
 Pain au chocolat Վիքիպահեստում

Անվան ծագում խմբագրել

Ֆրանսիացիների կարծիքով, բուլկիների անվան ձևավորմանը նպաստել են անգլիացիները[1]։ Այսպես, 15-րդ դարում նավաստիները, իջնելով Աքվիտանիայում, խնդրում են հացթուխին հացի մեջ դրված շոկոլադ՝ chocolate in bread պատրաստել, որը ֆրանսիացիները կրճատել են մինչև «chocolate in»: Այսպես էլ առաջացել է Շոկոլատին անվանումը[2]։

Կա նաև այլ բացատրություն, ըստ որի բուլկիները Ֆրանսիա են բերվել ավստրիացի ձեռնարկատեր Ավգուստ Զանգի կողմից 1830-ական թվականներին։

Այլ անվանումներ խմբագրել

Ֆրանսիայում քաղցրեղենի անվանումը տատանվում է կախված շրջանից.

  • Օ դե Ֆրանսում և Էլզասում օգտագործվում է «petit pain au chocolat» բառը - շոկոլադով փոքր բուլկի։
  • Կենտրոնական Ֆրանսիայում և Փարիզում օգտագործվում է «pain au chocolat» բառը - շոկոլադով բուլկի։
  • Ֆրանսիայի հարավ-արևելքում և Կանադայում օգտագործվում է «chocolatine» բառը - շոկոլատին[3]։
  • Լոթարինգիայում օգտագործվում է «croissant au chocolat» բառը - շոկոլադով կրուասան։

Իրացում խմբագրել

Շոկոլատինը վաճառվում է սուպերմարկետներում և ամենօրյա պահանջարկի ապրանքների խանութներում կամ հրուշակեղենի խանուներում

  • Թունիսում, Ալժիրում, Մարոկկոյում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Նորվեգիայում, Իռլանդիայում, Դանիայում և Մեծ Բրիտանիայում վաճառվում է հացի խանութների, սուպերմարկետների և սրճարանների մեծ մասում։
  • Գերմանիայում դրանք վաճառվում են ավելի հազվադեպ, քան շոկոլադե կրուասանները, բայց երկուսն էլ կոչվում են «Schokoladencroissant»
  • ԱՄՆ-ում և հաճախ Կանադայում դրանք սովորաբար անվանում են «շոկոլադե կրուասան»։
  • Բելգիայի Ֆլանդրիա մարզում դրանք վաճառվում են հացաբուլկեղենի խանութների մեծ մասում և կոչվում են «chocoladekoek» կամ «chocoladebroodje»:
  • Պորտուգալիայում և Իսպանիայում դրանք վաճառվում են հացի փուռերում և սուպերմարկետներում և կոչվում են նապոլիտաններ (այսինքն՝ Նեապոլից)։
  • Մեքսիկայում դրանք առավել հաճախ հանդիպում են հացաբուլկեղեններում և սուպերմարկետներում և հայտնի են որպես շոկոլադե կոնֆետներ։
  • Ավստրալիայում և Նոր Զելանդիայում դրանք սովորաբար անվանում են «շոկոլադային կրուասաններ» վաճառվում են թարմ թխված վիճակով հացի փուռերի և սուպերմարկետների մեծ մասում

Շոկոլատինը մշակույթում խմբագրել

Ֆրանսիական քաղցրեղենին են նվիրվում հետևյալ երգերը.

  • Le Petit Pain au chocolat - Ջո Դասսեն (1968) ;
  • Pain au chocolat - «IAM» խումբ (2013) ;
  • Les Petits pains au chocolat - Շառլ Ազնավուր (2015)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «D'ou viennent les sacrosaints Croissants et Pains au Chocolat?» (French). Club Doctissimo. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «History of the Croissant». 1-800-Bakery.com. 2013 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 16-ին.
  3. Tuesday's Tasting - Trader Joe's Chocolate Croissants

Աղբյուրներ խմբագրել