Շոկոլադով կաթ (ռուս.՝ Шоколадное молоко), շոկոլադով ու կաթով պատրաստվող ըմպելիքի տեսակ, որն ունի կակաոյի անուշաբույր համ։ Այն ստանում են կովի, այծի կամ այլ կաթի հետ շոկոլադի օշարակ կամ կակաոի փոշի խառնելով։ Պատրաստվել է Հանս Սլոանի կողմից 1680-ական թվականին[1]։

Շոկոլադով կաթ
ԵնթատեսակԱնուշաբույր կաթ
Գույնշագանակագույն
 Chocolate milk Վիքիպահեստում

Շոկոլադով կաթը կարելի է պատրաստել ինչպես գործարանային, այնպես էլ տնային պայմաններում։ Պատրաստման համար կարող են օգտագործել կակաոյի փոշի, շոկոլադի օշարակ, կամ հալված շոկոլադ ու շաքար։ Հաճախ էլ ավելացնում են այլ բաղադրիչներ՝ օսլա, վանիլին, կամ (ինչպես ժամանակակից արտադրության մեջ) տարբեր արհեստական համեմունքներ։ Շոկոլադով կաթը սովորաբար խմում են սառը վիճակում, երբ այն սկսում է տաքանալ, բուրում է սուրճի նման։.

Չնայած կակաոյով այս ըմպելիքի հայտնի լինելուն և այն փաստին, որ ըստ որոշ հետազոտողների, այն դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի վերականգման համար ֆիզիկական ծանրաբեռվածությունից հետո[2], այլ հետազոտողներ այն վնասակար են համարում՝ շաքարի բարձր պարունակության պատճառով։ Դրա հաճախակի օգտագործումը կապում են ճարպակալման հավանականության հետ[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «About Hans Sloane». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  2. «Milk as an effective post-exercise rehydration drink», Cambridge Journal of Nutrition, 26 April 2007
  3. «Rudd Center for policy and obesity». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  4. «Chocolate Milk Debate Rages On | Rodale News». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 11-ին.