Շոթա Մանագաձե (վրաց.՝ შოთა მანაგაძე, մարտի 19, 1903(1903-03-19), Քութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հուլիսի 21, 1977(1977-07-21), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ռեժիսոր։ Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1966)[1]։

Շոթա Մանագաձե
վրաց.՝ შოთა მანაგაძე
Ծնվել էմարտի 19, 1903(1903-03-19)
ԾննդավայրՔութայիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 21, 1977(1977-07-21) (74 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսական կայսրություն
Գործունեության տարիներ1942-1976
Ազգությունվրացի
Մասնագիտացումռեժիսոր
Պարգևներ
IMDbID 0541253

Կենսագրություն խմբագրել

Շոթա Մանագաձեն ծնվել է 1903 թվականի մարտի 19-ին Քութայիսում։

Սովորել է Թբիլիսիի համալսարանում։ 1926 թվականին ավարտել է Ջաբադարի թատերական ստուդիան Թիֆլիսում, իսկ 1938 թվականին՝ Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։

1927-1928 թվականներին եղել է Քութայիսի դրամատիկական թատրոնի ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար, 1929-1931 թվականներին՝ Թբիլիսիի Աշխատավոր երիտասարդության թատրոնի գեղարվեստական ղեկավար։ 1932 թվականին Շոթա Մանագաձեն որպես գլխավոր ռեժիսոր աշխատել է Վրաստանի Կարմիր բանակի թատրոնում, իսկ 1934-1936 թվականներին եղել է Հանրապետական Աշխատավոր երիտասարդության թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենը։

1938 թվականից Շոթա Մանագաձեն որպես կինոռեժիսոր աշխատել է Թբիլիսիի կինոստուդիայում (ավելի ուշ վերանվանվել է «Վրացֆիլմ»)։

Շոթա Մանագաձեն մահացել է 1977 թվականի հուլիսի 21-ին։

Ֆիլմագրություն խմբագրել

  1. 1942 – Կամուրջ
  2. 1945 – Անսաստ հարևաններ
  3. 1955 – Վրացական բալետի վարպետներ (ֆիլմ-ներկայացում)
  4. 1957Վերջինը Սաբուդարայից
  5. 1959Ծաղիկ ձյան վրա
  6. 1961 – Բարի մարդիկ
  7. 1963 – Ո՞վ կթամբի ձիուն
  8. 1965 – Խևսուրյան բալլադ
  9. 1968 – Խաչված կղզի
  10. 1969 – Սպասում
  11. 1971Քո ձեռքերի ջերմությունը
  12. 1976 – Մաքուր ջրի քար

Ճանաչում և մրցանակներ խմբագրել

  • Համամիութենական կինոփառատոնի մրցանակակիր «Երկրորդ մրցանակ գեղարվեստական ֆիլմի համար» անվանակարգում (1958 թվական)
  • Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1966 թվական)
  • Վրաստանի կոմերիտմիության մրցանակի դափնեկիր (1974 թվական)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Շոթա Մանագաձեն Кино-Театр.ру կայքում

Արտաքին հղումներ խմբագրել