Շշի նետում (անգլ.՝ Water Bottle Flip Challenge, բառացի՝ Ջրի շշի նետման մարտահրավեր), մարտահրավեր, որի նպատակն է մասամբ ջրով լցված պլաստիկ շիշը նետել այնպես, որպեսզի այն պտտվելուց հետո ընկնի որևէ մակերեսի վրա ու մնա դրա վրա ուղիղ դիրքով։ Հնարքը միջազգային տարածում է ստացել 2016 թվականին, համացանցում տեղադրվում են բազմաթիվ տեսանյութեր, որոնք ցույց են տալիս այս զվարճանքի հետևորդների հաջողությունը[1]։

Շշի նետում

Մարտահրավերը քննադատվել է հասարակական կարգը խանգարելու պատճառ դառնալու համար։ Աշակերտների ծնողներն ու ուսուցիչները հիասթափություն են հայտնում նման պրակտիկայի ի հայտ գալու կապակցությամբ[2][3][4][5][6], ինչի արդյունքում խաղն արգելվել է աշխարհի մի շարք դպրոցներում[2][3][4][7][8][9]։

Պատմություն խմբագրել

Մարտահրավերը հայտնի է դարձել 2016 թվականին, երբ դեռահաս Մայքլ Սենատորեն համացանցում տեղադրել է մի վիրուսային տեսահոլովակ, որը նկարահանվել էր Ardrey Kell College-ում (Շառլոթ, Հյուսիսային Կարոլինա) տաղանդների շոուին մասնակցության շրջանակներում[3][5][6][7][10][11][12][13]։ Նա սկսել էր պարապել դրանից մեկ տարի առաջ քիմիայի կաբինետում և հաջողությամբ տիրապետել էր այդ հնարքին[11]։ Տեսահոլովակը վիրուսային տարածում է գտել, դրա օրինակով հոլովակներ են սկսել հրապարակել Միացյալ Նահանգներում, իսկ ավելի ուշ՝ ամբողջ աշխարհում[11]։

Նկարագրություն խմբագրել

Հնարքը ջրի պլաստիկ շիշը նետելն է։ Ջուրը զբաղեցնում է շշի միայն մի մասը, որը նետելիս պետք է պահել վերևի հատվածից[7][10]։ Ճիշտ նետվելու դեպքում շիշը ուղղահայաց հարթությունում առնվազն մեկ ամբողջական պտույտ է կատարում և ընկնում ներքև[7][10]։ Եթե հնարքը հաջողված է, շիշը մնում է կանգնած[7][10][11]։

Հնարքի հաջողությունը մեծապես կախված է հեղուկի ընտրված ծավալից. էմպիրիկորեն ապացուցվել է, որ օպտիմալ է շիշը լցնել իր ծավալի մոտ մեկ երրորդով[7][10]։ Դեր է խաղում նաև շշի տեսակը, օրինակ՝ Deer Park Spring Water շշի դեպքում առաջադրանքն ավելի հեշտ է կատարել դրա՝ ավազի ժամացույցի ձևի շնորհիվ[11]։

Հմտության բարձր մակարդակի հասնելուց հետո կազմակերպվում են մրցույթներ մասնակիցների միջև, օրինակ՝ հերթով շպրտել շիշը մինչև ընկնելը կամ շիշը դժվար հասանելի մակերեսի վրա դնել։ Ստեղծվելեն շշեր նետողների թիմեր և լիգաներ։ Երբեմն առաջադրանքը բարդացվում է և ավելացվում են լրացուցիչ պայմաններ՝ շիշը կանգնեցնել խցանի վրա, կառուցել շշերի «աշտարակ», միաժամանակ մի քանի շիշ նետել, շիշը նետել շարժման ընթացքում կամ շիշը նետել շարժվող առարկայի վրա, նետել ոչ ստանդարտ տարաներ և այլն։

Ամենից հաճախ խաղի մեջ օգտագործվում են ջրի մեկանգամյա օգտագործման պլաստիկ շշեր՝ դրանց հասանելիության պատճառով, սակայն հնարքը կարելի է կատարել այլ տարաներով[2][8]։

Ֆիզիկական տեսանկյունից շշի թռիչքը հաշվարկելու համար անհրաժեշտ է հաշվի առնել հիդրոդինամիկայի, անկյունային արագացման, կենտրոնաձիգ ուժի և ձգողության օրենքները[7][14]։

Այս հնարքը վերարտադրելու համար գրվել են մի քանի բջջային հավելվածներ, որոնցից մեկը՝ Bottle Flip 2k16-ը, առաջին ամսվա ընթացքում երեք միլիոն անգամ ներբեռնվել է օգտատերերի սարքերում[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Пушкарёв Г. Физики раскрыли секрет трюка с подбрасыванием бутылки с водой. // Комсомольская правда : Газета. — 2017.
  2. 2,0 2,1 2,2 Tate, Allison Slater (2016 թ․ հոկտեմբերի 6). «Why water bottle flipping craze is getting on parents' last nerves». Today. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 Becker, Hollee Actman (2016 թ․ հոկտեմբերի 4). «Bottle Flipping Is Annoying Parents Everywhere». Parents. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  4. 4,0 4,1 Samuels, Gabriel (2016 թ․ հոկտեմբերի 5). «'Bottle flipping' craze takes over internet and gets banned in schools». The Independent. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  5. 5,0 5,1 Mele, Christopher (2016 թ․ հոկտեմբերի 14). «Bottle-Flipping Craze Is Fun for Children but Torture for Parents». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  6. 6,0 6,1 Russell, Lacey (2016 թ․ հոկտեմբերի 24). «Bottle flipping: It's driving parents crazy». CNN. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Arnett, Dugan (2016 թ․ սեպտեմբերի 30). «Bottle flipping becomes the rage with middle schoolers». The Boston Globe. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  8. 8,0 8,1 Picard, Caroline (2016 թ․ հոկտեմբերի 6). «Water Bottle Flipping – Bottle Flip Challenge Drives Parents Crazy». Good Housekeeping. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  9. «Fulston Manor School bans water bottles over new 'flipping' social media craze». modicanews.com. 2016 թ․ հոկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. {{cite web}}: Invalid |url-status=1 (օգնություն)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Matthews, David (2016 թ․ մայիսի 26). «Here's How to Perfect the Water Bottle Flip, the Teen Meme of the Moment». Fusion. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Jones, Jonathan (2016 թ․ մայիսի 25). «Seen water bottle-flipping guy's viral video? He shares secret to trick». The Charlotte Observer. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  12. McDermott, Maeve (2016 թ․ մայիսի 26). «Watch the simple water bottle flip that dominated this teen's talent show». USA Today. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  13. Matthews, David (2016 թ․ հուլիսի 1). «Флешмоб: Бросок бутылки с переворотом». tjournal.ru. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 11-ին.
  14. Rosenblat, Josh (2016 թ․ հոկտեմբերի 26). «The complex physics of that viral water bottle trick, explained». Vox. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
  15. Daniszewski, Hank (2016 թ․ սեպտեմբերի 26). «Lightning in a virtual bottle». The London Free Press. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել