Շշեր (նկար)

Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար

Շշեր, անգլիացի նկարիչ-պրեռաֆայելիտ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի կտավը՝ նկարված 1848 թվականին։ Այն նկարչի յուղաներկով նկարած առաջին կտավն է։ Այժմ գտնվում է Դելավերի նկարչական թանգարանի հավաքածուում։

Շշեր
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի
տարի1848
ուղղությունՊրեռաֆայելիտներ
գտնվում էԴելավերի գեղարվեստի թանգարան
հավաքածուԴելավերի գեղարվեստի թանգարան
Ծանոթագրություններ

Տեղեկություն նկարի մասին խմբագրել

Շշեր նկարը Դանթե Գաբրիել Ռոսսետտիի համար բնանկարչության մեջ դարձել է ինքնատիպ վարժություն, որն իրականացրել է Ֆորդ Մեդոքս Բրաունի ղեկավարությամբ։ Այն եղել է յուղաներկով բնանկար նկարելու նկարչի առաջին փորձը[1]։ 1848 թվականին Ռոսսետին առաջին պլանում նկարում է նատյուրմորտ։ Ենթադրվում է, որ հեռու պլանում նկարված կանացի մարմինը ավելացվել է նկարին 1860-ական թվականներին (շշերից մեկի վրա կա մոնոգրամ, որով այդ թվականներին ստորագրում էր Ռոսսետին)[2][3]։ Կնոջ դեմքի գծերից կարելի է ենթադրել, որ բնորդուհին եղել է Ֆանի Քորնֆորթը, ում հետ Ռոսսետին ծանոթացել է 1856 թվականին[3]։

Նկարը մնում է Ֆանի Քորնֆորթի մոտ մինչև 1898 թվականը։ Նա պահում էր նկարն իր մոտ մինչև վերջ, կարծելով, որ «այն ոչ ոք չի հասկանա ու գնահատի»[1]։ Հետո նկարը դառնում է Դելավերի անվան նկարչական թանգարանի հավաքածուի մի մասը։ Գոյություն ունի կնոջ մարմնի մատիտով նկարված տարբերակը (վերագրվում է 1858 թվականին), որն այժմ գտնվում է Բիրմինգենի նկարչական պատկերասրահ-թանգարանի հավաքածուում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Bottles — Dante Gabriel Rossetti». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  2. «Bottles — Dante Gabriel Rossetti». Rossetti Archive (անգլերեն). Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.
  3. 3,0 3,1 «Bottles» (անգլերեն). Delaware Art Museum. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 19-ին.