Շնչեք ազատ
«Շնչեք ազատ» (ռուս.՝ «Дышите свободно»), սցենարիստ և ռեժիսոր Սերգեյ Բոդրով ավագի գեղարվեստական ֆիլմը[1]։ Ֆիլմը լայն վարձույթ է դուրս եկել 2022 թվականի մայիսի 12-ին[2]։
Շնչեք ազատ ռուս.՝ Дышите свободно | |
---|---|
Ժանր | դրամա |
Թվական | 2022 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Բոդրով |
Պրոդյուսեր | Սերգեյ Սելյանով |
Սցենարի հեղինակ | Սերգեյ Բոդրով |
Կինոընկերություն | CTB կինոընկերություն |
Սյուժե
խմբագրելԳլխավոր հերոսը՝ Իլյան, գալիս է հայտնի բժիշկ Չերկասովայի մոտ՝ ազատվելու կակազությունից, ինչը նրան շատ անհարմարություններ է պատճառում։ Կլինիկայում նա ծանոթանում է Վերա անունով մի աղջկա հետ և սիրահարվում նրան, բայց Իլյայի սրտի համար մղվող պայքարին միանում է նաև Չերկասովան[3][4]։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Եվգենի Տկաչուկ | Իլյա |
Պոլինա Ագուրեևա | բժիշկ Չերկասովա |
Պոլինա Պուշկարուկ | Վերա |
Իլյա Դել | Գենա |
Միխայիլ Տրոյնիկ | Ալեքսանդր Պուշկով |
Քրիստինա Շնայդեր | Իա |
Անատոլի Կոնդոյուբով | Կարամազով |
Ալեքսեյ Ուտեգանով | Միխայիլ |
Ալեքսանդրա Սերզինա | Իննա |
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Սերգեյ Բոդրով
- Սցենարի հեղինակ՝ Սերգեյ Բոդրով
- Պրոդյուսերներ՝ Սերգեյ Սելյանով, Նատալյա Սմիրնովա, Յակով Գորդին
- Օպերատոր՝ Կոնստանտին Էսաձե
- Նկարիչներ՝ Անաստասիա Կարիմուլինա, Մարկ Լի, Վլադիմիր Կուզնեցով
- Մոնտաժող՝ Իգոր Լիտոնինսկի[5]
Արտադրություն
խմբագրելԲոդրովը ցանկացել է կակազության դեմ պայքարի մասին ֆիլմ նկարահանել դեռ 90-ական թվականներին, բայց մի քանի անգամ հետաձգել է այդ գաղափարի իրականացումը։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել հունիսի 16-ից հուլիսի 11-ը Սանկտ Պետերբուրգում։ Ֆիլմը ռուսական վարձույթում թողարկել է Sony Pictures ընկերությունը[2][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Շնչեք ազատ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ 2,0 2,1 «Сергей Бодров: «Если тема захватывает тебя, то пазл складывается»». www.proficinema.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Кинокомпания СТВ начала съемки нового фильма Сергея Бодрова-старшего «Дышите свободно»». www.11.testanvexa.ru (անգլերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Премьера мелодрамы «Дышите свободно» Сергея Бодрова ст. в онлайн-кинотеатре KION». АртМосковия (ռուսերեն). 2022 թ․ հունիսի 20. Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.
- ↑ «Շնչեք ազատ» ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում
- ↑ Наталья Лобачёва (2022 թ․ մայիսի 6). ««Дышите свободно» — премьера Сергея Бодрова-ст. о заикании, барьерах и вольности». 2х2.медиа (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 29-ին.