Շնիկով տիկինը

Անտոն Չեխովի ստեղծագործություններից

«Շնկով տիկինը» (ռուս.՝ Дама с собачкой), ռուս գրող և դրամատուրգ Անտոն Չեխովի պատմությունը՝ գրված 1898 թվականին։ Առաջին անգամ տպագրվել է 1899 թվականին, «Ռուսական միտք» № 12 ամսագրում[2]։

Շնիկով տիկինը
ռուս.՝ Дама с собачкой
ՀեղինակԱնտոն Չեխով
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)Dmitri Gurov? և Anna Sergeyevna?
Ստեղծման տարեթիվ1898
Նկարագրում էՌուսաստան
Հրատարակված էRussian Mind?[1]
Հրատարակման տարեթիվ1899
 The Lady with the Dog Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Մոսկվացի Դմիտրի Դմիտրիևիչ Գուսովը և Աննա Սերգեևնա ֆոն Դիդերիցը («շնիկով տիկինը») հանդիպում են Յալթայում, որտեղ երկուսն էլ եկել էին հանգստի։ Ծանոթանալուց մի շաբաթ հետո նրանց միջ սիրային հարաբերություններ են սկսվում։ Չնայած նրան, որ Աննա Սերգեևնան ամուսնացած էր, և որ Գուսովը Մոսկվայում ուներ կին և երեք երեխա, պատմության հերոսները երեխաների նման սիրահարվում են միմյանց։

Նրանք երկուսն էլ դժբախտ էին ամուսնության մեջ, և հիմա, տարված այդ հարաբերություններով, անկեղծ հավատում են, որ վերջապես գտել են իրենց իսկական սիրուն։

Բայց արձակուրդը մոտենում է ավարտին, իսկ Յալթայի հետ միասին Գուգորովը ստիպված է բաժանվել նաև «արձակուրդային սիրավեպից»։ Հերոսը վերադառնում է իր առօրյա կյանքին՝ իր ընտանիքի, կնոջ մոտ, որին չի սիրում։ Բայց կարոտը Աննա Սերգեևնայի նկատմամբ չէր թողնում նրան ապրել առաջվա պես։ Գուրովը մեկնում է Ս. քաղաք, որտեղ ապրում է նրա սիրելին։ Երբ նա տեսնում է գավառական հետամնաց պայմանները, որում ապրում է Աննա Սերգեևնան, Գուրովը հասկանում է, թե որտեղից Աննայի մոտ հայտնվել այդպիսի տաղտկություն կյանքի նկատմամբ։ Հանդիպելով տեղի թատրոնում՝ սիրահարները պայմանավորվում են, որ Աննա Սերգևնան կգա Մոսկվա, և Գուրովի հետ կհանդիպեն Սլավոնական շուկայի հյուրանոցում։

Այդպես էլ շարունակվում է նրանց կյանքը։ Աննա Սերգեևնան և Գուրովը իրենց ընտանիքներից գաղտնի հանդիպում են այդ հյուրանոցում՝ հուսալով, որ ապագայում կլինի ավելի լավը, քանի որ նրանք գտել են իրենց իսկական սերը։

Քննադատություն խմբագրել

Կարծիք կա, որ Չեխովը պատմությունը գրել է Յալթա ճանապարհորդության տպավորությունների, ինչպես նաև գրողի վերջին սիրո՝ Օլգա Կնիպպերի հետ հանդիպման ազդեցությամբ։

Պատմությունը բարձր է գնահատվել քննադատների կողմից։ Վլադիմիր Նաբոկովը համարում էր «Շնիկով տիկինը» պատմության լավագույն գրական ստեղծագործությունը, Ռ. Ի. Սեմենտկովսկին հայտարարեց, որ «Գուրովները Ռուսաստանում շատ են», իակ Բ. Ս. Մեյլախը համեմատում է «Գորով-Աննա Սերգեևնա» սյուժետային գիծը «Աննա Կարենինա-Վռոնսկի» (Լև Տոլստոյ, «Աննա Կարենինա») գծի հետ, սակայն չհամաձայնեց Ն. Ի.Պռուցկովը, ինչը հանգեցրեց Ն. Ի ռուցկովի և Մեյլախովի միջև կոնֆլիկտի[2][3]։

Չնայած պատմվածքի անվանմանը՝ գլխավոր դերում Աննա Սերգեևնան չէ, այլ Գուրովը և նրա հետ կատարվածները սիրո ազդեցությամբ[3]։

Հարմարեցում թատրոնի և ֆիլմի համար խմբագրել

Հուշարձաններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://viewer.rusneb.ru/ru/rsl60000301252?page=163
  2. 2,0 2,1 «Официальный сайт Российской Государственной Библиотеки». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 30-ին.
  3. 3,0 3,1 «Дама с собачкой»: чеховские Дон Жуаны

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շնիկով տիկինը» հոդվածին։