Շյոնեբերգ (գերմ.՝ Schöneberg), թաղամաս Բեռլինի յոթերորդ վարչական Տեմպելհոֆ-Շյոնեբերգ  շրջանում։ Տեղակայված է շրջանի հյուսիսում։ Մինչև 2001 թվականը Բեռլինն ուներ իրեն պատկանող Շյոնեբերգ շրջանը, որը ներառում էր Ֆրիդենաու և ներկայիս Շյոնեբերգ թաղամասները։

Բնակավայր
Շյոնեբերգ
Schöneberg
Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
Մակերես10,61 կմ²
ԲԾՄ47 մետր
Բնակչություն118 368 մարդ (հունիսի 30, 2015)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ10777, 10779, 10781, 10783, 10787, 10789, 10823, 10825, 10827, 10829, 12157, 12159, 12161 և 12169
Շյոնեբերգ (Գերմանիա)##
Շյոնեբերգ (Գերմանիա)

1912 թվականին քաղաքը վերանվանվել է Բեռլին Շյոնեբերգ[1]։ 1871 թվականից, Գերմանական կայսրության ձևավորումից հետո Շյոնեբերգի բնակչությունն սկսեց աճել։ Եթե 1871 թվականին այնտեղ ապրում էր 4 555 բնակիչ, ապա 1900 թվականին բնակչության թիվը հասավ 95 998-ի, իսկ 1919 թվականին՝ 175 093-ի[2]։ Այդ էր պատճառը, որ 1898 թվականի ապրիլի 1-ին Շյոնեբերգն ստացավ քաղաքի կարգավիճակ և մեկ տարի անց դուրս եկավ Բրանդենբուրգի շրջանի կազմից՝ դառնալով առանձին քաղաք։

Աշխարհագրական դիրք խմբագրել

Շյոնեբերգը Բեռլին քաղաքի կենտրոնին մոտիկ, խիտ բնակեցված շրջան է։ Հյուսիսում սահմանակից է Տիրգարտենին, արևելքում՝ Կրոյցբերգին և Տեմպելհոֆին, հարավում՝ Շտեգելցին, արևմուտքում՝ Ֆրիդենային և Վիլմերսդորֆին, հյուսիս արևմուտքում՝ Շառլոտենբուրգին։

Պատկերասրահ խմբագրել

Տրանսպորտ խմբագրել

2006 թվականին բացվեց Զյուդկրոյց կայարանը և Շյոնեբերգն ստացավ ուղիղ կապի հնարավորություն հեռավոր և տարածաշրջանային քաղաքների հետ։ Բացի այդ, կայարանն սպասարկում է նաև ICE-երկաթգիծը, որն անցնում է Համբուրգ-Բեռլին-Լայպցիգ-Մյունխեն քաղաքներով։ Այստեղ գործում են նաև քաղաքային գնացքներ՝ S-Բանա (S1, S2, S25), այդ թվում՝ Բեռլինի Ռինգբանը (S41, S42, S46 и S47): Կարևորագույն քաղաքային կայարաններ են համարվում «Շյոնեբերգը» և «Զյուդկրոյցը»։ Գործում է նաև մետրո, որի ստորգետնյա կապուղիներն են՝ U1, U2, U3, U4, U7: Շյոնեբերգով անցնում են երկու մայրուղիներ՝ «A 100» և «A 103»: Տարածքի կարևոր մայրուղիներ են համարվում նաև հետևյալ փողոցները՝ Տաունէնտցիենշտրասե (գերմ.՝ Tauentzienstraße), Կլյայստշտրասե (գերմ.՝ Kleiststraße), Բյուլովշտրասե (գերմ.՝ Bülowstraße), Պոտսդամեր-Շտրասե (գերմ.՝ Martin-Luther-Straße) և Հաուպտշտրասե (գերմ.՝ Hauptstraße):

Նշանավոր մարդիկ խմբագրել

Բնիկներ խմբագրել

Շյոնեբերգում ապրողներ խմբագրել

 
Հուշատախտակ Մառլեն Դիտրիխի շենքի վրա, Leberstraße 65
 
Հուշատախտակ Նելլի Զակսի տան բակում, Maaßestraße 12
 
Գրիմ եղբայրների գերեզմանները

Ծանոթագրություններ խմբագրել

  1. [Rolf Jehke. Territoriale Veränderungen in Deutschland und deutsch verwalteten Gebieten 1874—1945 (нем.)]
  2. Friedrich Leyden. Gross-Berlin. Geographie der Weltstadt. Hirt, Breslau 1933 (darin: Entwicklung der Bevölkerungszahl in den Vororten von Berlin, S. 207ff.)

Արտաքին հղումներ խմբագրել