Շխնոց (թուրքերեն՝ İbrahim Hakkı), գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում[1]։ Գտնվում էր Էրզրում քաղաքից 5 կմ հյուսիս, Արևմտյան Եփրատի ափից 3 կմ հեռու, սարավանդի վրա։

Գյուղ
Շխնոց
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներՇախքյոյ, Շեխ, Շեխնոց
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

Գյուղն ավերվել, իսկ բնակչության մեծ մասը թուրքական յաթաղանի զոհ է դարձել 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 30 տուն հայ, իսկ 1909 թվականին՝ 83 տուն, որից 60-ը՝ հայկական։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը արհեստներ, անասնապահությունն ու հողագործությունն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Շխնոցն ուներ Ս. Հովհաննես անունով եկեղեցի։ Եկեղեցին ուներ IX դարում գրված ավետարան։

Կրթություն խմբագրել

Եկեղեցուն կից գործում էր հայկական վարժարան, որտեղ սովորում էին 30 տղա և 10 աղջիկ[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Կարինի նահանգի Կարինի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 138

Աղբյուրներ խմբագրել