Շիրլի Արդել Մեյսոն

ամերիկացի արվեստագետ

Շիրլի Արդել Մեյսոն (անգլ.՝ Shirley Ardell Mason, 1923 թվական, հունվարի 25, Դոջ Սենթր, Մինեսոտա, ԱՄՆ,- 1998 թվական, փետրվարի 26, Լեքսինգթոն, Կենտուկի, ԱՄՆ), ամերիկուհի, ում մոտ ախտորոշվել է շատ հազվադեպ հանդիպող հոգեկան հիվանդություն՝ անհատականության դիսոցիատիվ խանգարում։ Լրագրող Ֆլորա Ռիտա Շրայբերը հրատարակել է գիրք նրա մասին «Սիբիլլա» անվանումով գիրք, որը հիմք է հանդիսացել մի շարք ֆիլմերի համար։ Թեև Մեյսոնի հիվանդությունն ու դրա բուժումը շատ է քննադատվել այլ մասնագետների կողմից, նա համարվում է ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհում հոգեբանության մեջ ամենահայտնի հիվանդներից մեկը[2][3]։

Շիրլի Արդել Մեյսոն
անգլ.՝ Shirley Ardell Mason
Ծնվել էհունվարի 25, 1923(1923-01-25)[1]
ԾննդավայրDodge Center, Դոջ շրջան, Մինեսոտա, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 26, 1998(1998-02-26)[1] (75 տարեկան)
Մահվան վայրԼեքսինգտոն, Կենտուկի, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԿոլումբիայի համալսարան, Minnesota State University, Mankato? և Dodge Center High School?
Մասնագիտությունարվեստագետ և նկարների վաճառող

Կենսագրություն խմբագրել

Շիրլիի Արդել Մեյսոնը ծնվել է Մինեսոտայում 1923 թվականի հունվարի 25ին ադվենտիստների (գալուստականների) «յոթերորդ օրվա» եկեղեցու հավատացյալ Ուոլթեր և Մարտա Մեյսոնների ընտանիքում։ Նրա հայրը եղել է հյուսն։ Շիրլին միակ երեխան է եղել և դաստիարակվել է խստության մեջ։ Շատ հարևաններ են նշել, որը նրա մոր պահվածքը եղել է տարօրինակ, և նրա մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա։ Նրանք հերքել են հետագայում «Սիվիլլա»-ում նկարագրված ուժային և սեռական բռնության մասին պնդումները։ Մեյսոնին որպես Սիվիլա նույնականցրած պատմաբան Պիտեր Ջ․ Սուելսը, նշել է, որ «գրքում նկարագրված վատագույն բռնությունն ապացուցող փաստեր չեն եղել»[2]։ Որոշները կարծում են, որ գրքում նկարագրված պատմությունն ամբողջությամբ կեղծ է[4]։

Մեյսոնն ավարտել է Dodge Center High School դպրոցը 1941 թվականին և ընդունվել Մանկեյտոյի Պետական քոլեջ, և ավարտել այն 1949 թվականին։ Դրանից հետո ընդունվել է Կոլումբիայի համալսարան, որտեղ հետագայում շնաև դասավանդել է։ Ուսման տարիներին էլ արդեն նկատել է իր մոտ հոգեբանական խանգարումներ։ Այդ ժամանակ էլ ծանոթացել է Կորնելիա Ուիլբբուրի հետ, ով էլ դարձել է նրա բուժող բժիշկը։ Ուիլբուրը բուժվողի մոտ ախտորոշել է անհատականության դիսոցիատիվ խանգարում և նրա 16 էգո-անհատականություն։

Բուժումը տևել է ավելի քան տասը տարի՝ մինչև 1965 թվականը։ Մեյսոնը շատ է կապվել Ուիլբուրի հետ։ Ըստ Սուելսի, Ուիլբուրն է Շիրլիի փոխարեն ընդունել բոլոր որոշումները։ Անգամ հանդիպել են այնպիսի պնդումներ, որտեղ նշվել է, որ հենց Ուիլբուրի մոտ բուժվելու ժամանակ է Մեյսոնի մոտ սկսել առաջանալ անձի բազմակիություն[2][5][6]։

1973 թվականին լրագրող Ֆլորա Ռիտա Շրայբերը հրատարակել է «Սիբիլլա» անվանումով գիրքը, որտեղ նկարագրել է Մեյսոնի դեպքը՝ օգտագործելով մականուն։ Գիրքը դարձել է բեսթսելլեր և վաճառվել ավելի քան 6 միլիոն օրինակ։ Շրայբերը, Ուիլբուրն ու Մեյսոնը վաճառքից ստացած եկամուտը բաժանել են։ Շրայբերը ենթադրել է, որ Մեյսոնի մոտ հոգեբանական խանգարումն առաջացել է շիզոֆրենիայով տառապող մոր կողմից սեռական բռնության պատճառով։ 1970-ականներին ֆեմինիզմի զարգացման ֆոնին լայն ուշադրության առարկա է դարձել երեխաների հանդեպ բռնության թեման։ Գիրքը հիմք է հանդիսացել 1976 թվականին նկարահանված համանուն ֆիլմի համար (գլխավոր դերում՝ Սալլի Ֆիլդ)։ Ֆիլմը դիտել է ԱՄՆ-ի բնակչության 20%-ը։ Ֆիլդն այդ դերի համար արժանացել է «Էմմի» մրցանակի՝ լավագույն կանացի դերի համար։ 2007 թվականին նկարահանվել և ցուցադրվել է ֆիլմի ռիմեյքը՝ Թեմմի Բլանչարդը Սիբիլլայի դերում։ Ֆիլմը պատճառ է հանդիսացել անհատականության դիսոցիատիվ խանգարման վրա մարդկանց ուշադրությունը դարձնելու համար։ Քննադատները նշում են, որ մինչև «Սիբիլլա»-ի և նման ստեղծագործությունների ցուցադրությունը բժշկական գրականության մեջ նկարագրվել է հիվանդության ընդամենը 75 դեպք։ Դրանից 25 տարի անց դեպքերի թիվը աճել է մինչև 40 հազարի, ընդ որում, մեծամասնությունը Հյուսիսային Ամերիկայում[2]։

1973 թվականին Մեյսոնը տեղափոխվել է Լեքսինգթոն, Կենտուկի նահանգ։ Նա բնակվել է Ուիլբուրի հարևանությամբ և դասավանդել Կենտուկիի համալսարանում։ 1990 թվականին Ուիլբուրը մահացել է՝ նախկին պացիենտին թողնելով 25 000 դոլլար և «Սիբիլլա»-յից եկած ամբողջ հասույթը։ Կյանքի վերջն տարիները Մեյսոնը անց է կացրել հոգ տանելով իր կատուների մասին, ինչպես նաև զբաղվել է այգեգործությամբ և նկարչությամբ։ Նա եղել է հավատարիմ յոթերորդ օրվա ադվենտիստ, և մահից հետո ամբողջ ժառանգությունը թողել եկեղեցու քահանային[2]։ Մեյսոնի տան վաճառքից հետո նրա Լեքսինգթոնում գնտվող տան նկուղի ոչ մեծ դարակում հայտնաբերվել է ավելի քան հարյուր նկար, որոնք նա նկարել է 1943—1965 թվականներին։ Դրանցից որոշների վրա եղել են Շիրլիի որոշ անհատականությունների ստորագրությունները։

Շիրլի Արդել Մեյսոնը մահացել է 1998 թվականին Լեքսինգթոնում՝ կրծքագեղձի քաղցկեղից։ Մեյսոնը ամուսնացած չի եղել և երեխաներ էլ չի ունեցել[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 MILLER M. «Unmasking Sybil» (անգլերեն). Newsweek. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. Brown, C. (2017 թ․ փետրվարի 25). «The Minnesotan behind Sybil, one of America's most famous psychiatric patients» (անգլերեն). Star Tribune. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  4. T., Carol (2011 թ․ հոկտեմբերի 29). «Multiple Personality Deception: The famous patient who inspired the panic was more the victim of her psychiatrist than of mental illness» (անգլերեն). The Wall Street Journal. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին.
  5. Rieber, R. Hypnosis, false memory and multiple personality: a trinity of affinity(անգլ.) // History of Psychiatry : journal. — 1998. — Т. 10. — № 37. — С. 3—11. — doi:10.1177/0957154X9901003701 — PMID 11623821.
  6. Schreiber, Flora Rheta; Rieber, Robert W. The bifurcation of the self: the history and theory of dissociation and its disorders. — Berlin: Springer, 2006. — ISBN 0-387-27413-8