Շիրլի Բրեներ (անգլ.՝ Shirly Brener, սեպտեմբերի 24, 1978(1978-09-24) կամ սեպտեմբերի 24, 1974(1974-09-24)[1], Հայֆա, Իսրայել), իսրաելա-ամերիկյան դերասանուհի, կինոպրոդյուսեր, հեռուստավար, արվեստի գիտակ, գրող։

Շիռլի Բռեներ
Shirly Brener
Ի ծնե անուն՝Շիռլի Բռեներ
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 24, 1978(1978-09-24) (45 տարեկան) կամ սեպտեմբերի 24, 1974(1974-09-24)[1] (49 տարեկան)
Ծննդավայր՝Հայֆա, Իսրայել
Երկիր՝Իսրայել Իսրայել
Ազգություն՝իսրայելցի
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Իսրայել Իսրայել
Մասնագիտություն՝Դերասանուհի
կինոպրոդյուսեր
հեռուստավար
արվեստի գիտակ
գրող
Կարիերա՝1994 թվականից մինչ օրս
Պարգևներ՝Beverly Hills Film Festival (2011)
IMDb։ID 0107197
shirlybrener.com

Կենսագրություն խմբագրել

Շիրլի Բրեները ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 24-ին Հայֆայում (Իսրայել), մարզիկ՝ Դեննի Բրեների և դերասանուհի՝ Սմադար Բրեների ընտանիքում։

Շիրլին մեծացել է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիա, ԱՄՆ) և Լոնդոնում (Անգլիա, Մեծ Բրիտանիա

Կարիերա խմբագրել

1994 թվականին Շիրլին առաջնաելույթ է ունեցել՝ «Զինված ու անմեղ» ֆիլմում խաղալով գեղեցկության թագուհու դերը։ 2009 թվականին «Ժամանակավորապես հղի» ֆիլմում խաղաց Բրիթնիի դերը։ 2011 թվականին դարձել է Beverly Hills Film Festival-ի դափնեկիր։ Ընդամենը Բրեները խաղացել է 59 ֆիլմերում և հեռուստասերիալներում։

2006 թվականից Շիրլին զբաղվում է պրոդյուսերական աշխատանքով և մինչ այժմ հեղինակել է արդեն 7 ֆիլմ։

Շիրլին հանդիսանում է նաև հեռուստավար, արվեստի գիտակ և գրող։

Անձնական կյանք խմբագրել

2004 թվականից Շիրլին ամուսնացած է Բրյուս Ռուբենշթեյնի հետ։ Ամուսիններն ունեն 2 աղջիկ՝ Միլա Բրեներ Ռուբենշթեյն (2005 թվականի փետրվարին ծնված) և Ջուրնի Էլ Ռուբենշթեյն (2012 թվական փետրվարի 4)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել