Շիպկա
(Վերահղված է Շիպկայի լեռնանցքից)
Շիպկա, Շիպկայի լեռնանցք, լեռնանցք Բուլղարիայում, Ստարա Պլանինա լեռներում։ Բարձրությունը 1185 մ է։ Շիպկայով է անցնում Կազանլիկ-Գաբրովո խճուղին։ Հայտնի է 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ Շիպկայի հերոսական պաշտպանությունը (1877 թվականի օգոստոսի 9-14-ը (21-26))։ Ռուսական և բուլղարական զինվորների մարտական համագործակցության և մարտում զոհված զինվորների ու թուրքական լծից Բուլղարիայի ազատագրման պատվին Շիպկայի մոտ կառուցված է հուշարձան-թանգարան («Ազատություն», 1928-1930, ճարտարապետ Ա․ Դոնկով, քանդակագործ՝ Ա․ Անդրեև)։ Շիպկայում կա ազգային պարկ-թանգարան։
Շիպկա | |
---|---|
Տեսակ | լեռնանցք |
Երկիր | Բուլղարիա |
Երկարություն | 29 կմ |
ԲԾՄ | 1195 մետր |
Լեռնաշղթա | Ստարա Պլանինա |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիպկա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |