Շին Ռյու Ջին (կորեերեն՝ 신류진, անգլ.՝ Shin Ryu-Jin, ապրիլի 17, 2001(2001-04-17), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի երգչուհի, ռեփեր և պարուհի։ Հանդիսանում է Itzy գըրլ բենդի անդամ, որտեղ զբաղեցնում է գլխավոր ռեփերի, ուղեկցող պարուհու, խմբի կենտրոնի և վոկալիստի դիրքերը[1]։

Շին Ռյուջին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունկորեերեն՝ 류진
Ի ծնե անունկորեերեն՝ 신류진
Ծնվել էապրիլի 17, 2001(2001-04-17) (23 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգչուհի, մոդել, Korean idol և պար
Գործիքներվոկալ
ԼեյբլJYP Entertainment
ԿրթությունKyunggi Girls' High School?, Հանլիմ բազմարվեստ դպրոց և Daewang Middle School?
ԱնդամակցությունItzy
 Shin Ryu-jin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

2001-2018: Կարիերայի սկիզբ խմբագրել

Ծնվել է 2001 թվականի ապրիլի 17-ին Սեուլում։ Նրան նկատել են հարավկորեական GOT7 բոյ բենդի ֆանսայնի ժամանակ, որից հետո դարձել է JYP Entertainment լեյբլի թրեյնի։ 2017 թվականին BTS բոյ բենդի մինի ֆիլմում կատարել է Ջիմինի և Ջեյ Հոփի մոտիկ ընկերուհու դերը։ Նույն թվականի հոկտեմբերին Ռյուջինը մասնակցել է «MIXNINE» ռեալիթի շոուի լսումներին և հաջողությամբ անցել է այն, սակայն տղամարդկանց խումբը հաղթում է աղջիկների խմբին, և Ռյուջինը դուրս է մնում։ Համարվում է, որ Ռյուջինը աղջիկների շրջանում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։

2018 թվականին շշուկներ էին պտտվում JYP Entertainment-ի նոր գըրլ բենդի կազմի մասին, և Ռյուջինը ընդգրկված էր ենթադրյալ անդամների ցանկում։

2019-ներկա։ Դեբյուտը Itzy-ում խմբագրել

2019 թվականի հունվարին հաստատվել է այն մասին, որ նա լինելու է Itzy անվամբ նոր գըրլ բենդի կազմում։

2019 թվականի փետրվարի 12-ին Itzy-ն դեբյուտ է կատարել երկար սպասված «DALLA DALLA» երգով և «It’z Different» սինգլային ալբոմով։

Կրթություն խմբագրել

2020 թվականի փետրվարի 7-ին Ռյուջինը Չերյոնի հետ միասին ավարտել է «Hanlim Multi Art School»-ը[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեալիթի շոուներ խմբագրել

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Ծան.
2017 «MIXNINE» JTBC 2017 թվականի հոկտեմբերի 29

Ռեալիթի շոուներ խմբի հետ խմբագրել

Տարեթիվ Անվանում Հեռուստաալիք Ծան.
2019 «Itzy? Itzy!» Naver TV Cast, V Live, ՅուԹյուբ 2019 թվականի փետրվարի 20
«I See Itzy» 2019 թվականի օգոստոսի 7
A to Z <M2 Special – Itzy Vlog> «Itzy in Paris» M2 2019 թվականի նոյեմբերի 14
Itzy It’z Tourbook Naver TV Cast, V Live, ՅուԹյուբ 2019 թվականի դեկտեմբերի 13
2020 100 Hours of Romantic Travel «Paris et Itzy» M2 2020 թվականի հունվարի 21

Տեսահոլովակներ խմբի հետ խմբագրել

Տարեթիվ Անվանում Կորեերեն անվանում Ծան.
2019 DALLA DALLA 달라달라 [3]
ICY 아이시 [4]
2020 WANNABE 워나비 [5]
Not Shy 부끄러워하지 않는 [6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Official Position Of ITZY Members Confirmed By JYP Entertainment». Kpopmap - Kpop, Kdrama and Trend Stories Coverage (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. https://www.soompi.com/article/1381715wpp/stars-graduate-from-hanlim-arts-school
  3. «ITZY "달라달라(DALLA DALLA)" M/V».
  4. «ITZY "ICY" M/V».
  5. «ITZY "WANNABE" M/V».
  6. «ITZY "Not Shy" M/V».