Շինել, մեծ վերարկու, սովորաբար պատրաստված է բուրդից, նախատեսնված է ցուրտ եղանակից պաշտպանվելու համար։ Օձիքն ու մանժետները կարող են շրջվել դուրս՝ երեսն ու ձեռքերը ցրտից և անձրևից պաշտպանելու համար, իսկ ուսերի շուրջ գտնվող կարճ թիկնոցը հավելյալ ջերմություն է ապահովում և պաշտպանում անձրևաջրից (եթե պատրաստված է անջրանցիկ գործվածքից)։

Ուինսթոն Չերչիլը, և Իոսիֆ Ստալինը շինելներով Յալթայում, 1945–ին
Լեվ Տրոցկին շինելով, 1919-ին

Շինելը տարածված էր 19-րդ դարում որպես ռազմական համազգեստ և դիպվածային հագուստ ապահով մարդկանց համար։ Այն մինչ այժմ տրամադրվում է սառը եղանակին աշխարհի բազմաթիվ զինված ուժերում։ 17 և 18 դարերում և Արդյունաբերական հեղափոխության ընքացքում շինելները դարձել են մատչելի բոլոր սոցիալական խավերի համար։

Վերարկուն սովորաբար իջնում է մինչև ծնկներ, իսկ թիկնոցը լինում է կարճ, որպես կանոն մոտավորապես արմունկի բարձրության։ Ունի խորը գրպաններ՝ չոր սնունդ և նամակներ պահելու համար։ Սովորաբար մոխրագույն է, սակայն օգտագործվում են նաև այլ գույներ, ինչպիսիք են սև, շագանակագույն, երկնագույն։