Շիմոյո

քաղաք Մոզամբիկում

Շիմոյո (պորտ.՝ Chimoio), քաղաք Մոզամբիկի արևմուտքում, հանդիսանում է Մանիկա նահանգի վարչական կենտրոն։

Քաղաք
Շիմոյո
ԵրկիրՄոզամբիկ Մոզամբիկ
Հիմնադրված է1969 թ.
Մակերես174 կմ²
ԲԾՄ664±1 մետր
Բնակչություն238 976 մարդ (2007)
Ժամային գոտիUTC+1
Շիմոյո (Մոզամբիկ)##
Շիմոյո (Մոզամբիկ)

Աշխարհագրություն խմբագրել

Շիմոյո քաղաքը գտնվում է Մոզամբիկի արևմտյան մասում՝ այսպես կոչված Բեյրայի միջնամասում։ Շիմոյոն երկրի 5-րդ խոշոր քաղաքն է, որը գտնվում է ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային գծի վրա, որը կապում է Բեյրա նավահանգիստը Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի հետ։ Շիմոյոյից ոչ հեռու ՝ Զիմբաբվեի հետ սահմանին, գտնվում է Մոզամբիկի ամենաբարձր սարը ՝ Բինգան (ծովի մակարդակից 2,436 մ)։ Քաղաքը շրջապատված է արևադարձային անտառներով, որտեղ բնակվում են կապիկներ, անտիլոպներ և այլ վայրի կենդանիներ։

Պատմություն խմբագրել

Նախկինում քաղաքը գտնվում էր Մոնոմոտափա կայսրության տարածքում և կոչվում էր Մանդինգո։ 1916 թվականինին այն պորտուգալացու կողմից վերանվանվեց Վիլա Փերի (անվանվեց Մոզամբիկի այն ժամանակվա նահանգապետի անունով)։ Քաղաքի կարգավիճակ է ստացել 1969 թվականից։ 1975 թվականին Մոզամբիկին անկախություն շնորհելուց հետո այն վերանվանվել է Շիմոյո։

Բնակչություն խմբագրել

Քաղաքի բնակչության թվաքանակը 2007 թվականի տվյալներով կազմում է 238 976 մարդ։

Տարեթիվ Բնակչություն[1]
1980 74 372
1997 177 608
2007 238 976

Ծանոթագրություն խմբագրել

  1. «Մոզամբիկ։ խոշորագույն քաղաքներն ու գյուղերը և նրանց բնակչության վիճակագրությունը». World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 18-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիմոյո» հոդվածին։