Շիճուկային հիվանդություն

Շիճուկային հիվանդություն, շճագարություն, ալերգիայի երևույթ հետերոգեն (սովորաբար ձիու արյունից ստացված) շիճուկներում պարունակվող օտարածին սպիտակուցների հանդեպ։ Առաջանում է կանխարգելիչ և բուժիչ նպատակներով իմունային շիճուկների ներարկումից։ Գաղտնի շրջանը 7-12 օր է, կրկնակի ներարկումների դեպքում՝ ավելի կարճատև։ Ընթանում է ջերմության բարձրացմամբ և ցանի առաջացմամբ (սկսվում է ներարկման շրջանից և տարածվում ամբողջ մարմնով), որն ուղեկցվում է քորով, մոտակա ավշահանգույցների այտուցով և այլն։ Տևում է մի քանի ժամից մինչև 2 շաբաթ։ Ելքը բարենպաստ է։ Բուժումը, հակահիստամինային պատրաստուկներ (դիմեդրոլ և այլն), տաք լոգնոց, մարմնի շփում՝ սալիցիլային սպիրտով, ծանր դեպքերում՝ կորտիկոստերոիդային պատրաստուկներ։ Կանխարգելումը․ հետերոգեն շիճուկների ներարկման մեթոդիկայի պահպանում, հետերոգեն շիճուկների փոխարինումը իմունոգլոբուլիններով։

Շիճուկային հիվանդություն
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունանհետաձգելի բժշկություն
ՀՄԴ-9999.5
ՀՄԴ-10T80.6
 Serum sickness Վիքիպահեստում
Տեսադաս (անգլ.)


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 497