Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ

Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ (ռուս.՝ Рыжий, рыжий, конопатый), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1971 թվականին, ռեժիսոր Լեոնիդ Նոսիրևի կողմից[1]։ «Ուրախ կարուսել» համար երեք մուլտիպլիկացիոն ալմանախի երեք սյուժեներից երրորդն է։

Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ
ռուս.՝ Рыжий, рыжий, конопатый
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ
Շարքի մասն էՈւրախ կարուսել և Ուրախ կարուսել № 3
ՌեժիսորԼեոնիդ Նոսիրև
ՍցենարիստԷդուարդ Ուսպենսկի
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա, Գենադի Դուդնիկ, Յուլյա Յուլսկայա և Մարգարիտա Կորաբելնիկովա
ԵրաժշտությունԵվգենի Բոտյարով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն214 վայրկյան
ՇարքՈւրախ կարուսել և Ուրախ կարուսել № 3
Թվական1971

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմը պատմում է շիկակարմիր մազերով մի տղայի մասին, որի վրա բոլորը ծիծաղում ու բարկացնում էին` ասելով. «Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ, պապիկին սպանել է բահով»։ Տղան գնում է իր պապիկի մոտ, իսկ պապիկը նրան պատասխանում է. «Չէ՞ որ ես էլ պեպեններ ունեմ»։ Տղան մագլցում է տանիքին, իսկ արևը նրան ասում է. «Չէ՞ որ ես էլ եմ խարտյաշ ծնվել։ Եթե ես ցանկանամ, շուրջս ամեն ինչ ոսկի կդարձնեմ։ Դե նայիր, թե ինչ է ստացվում»։ Տղան նայում և տեսնում է, որ բոլորը շիկակարմիր են դարձել և ասում է. «Իսկ եթե բոլորը պեպենոտ են, որտեղի՞ց բոլորի համար բահ գտնենք»։

Նկարահանվող խումբ խմբագրել

Անտոշկա խմբագրել

Շիկակարմիր մազերով Անտոշկան ռեժիսոր Լեոնիդ Նոսիրևի «այցեքարտն» է։ «Շիկակարմիր, շիկակարմիր, պեպենոտ» անիմացիոն մուլտֆիլմից բացի ռեժիսորն այս կերպարն օգտագործել է «Անտոշկա», «Երկու ուրախ սագեր» և «Ուգորի գյուղի ֆանտազյորները» անիմացիոն մուլտֆիլմերում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Сергей Капков. Леонид Носырев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. Аниматор Леонид Носырев о том, как создавалась «Веселая карусель»

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Антошка.Поющие мультяшки