Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շեփոր (այլ կիրառումներ)

«Շեփոր», գրական-պատմագիտական պատկերազարդ հանդես։ Լույս է տեսել 1912—1913 թվականներին, Բուխարեստում։ Հայերեն առաջին պարբերականը Ռումինիայում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Լ․ Շահազիզյան։ Փորձել է նպասետել հայապահպանությանը, կրթական գործի կազմակերպմանը։ Ունեցել է գրականության, պատմության, ազգային, թարգմանական և տեղեկատու բաժիններ։ Հանդեսում տեղ են գտել Շահան Նաթալիի, Հ․ Իոսնլարյանի, Ա․ Տիրոյանի, Վահրամ Փափազյանի, Եղիա Տեմիրճիպաշյանի և այլոց գրական ստեղծագործությունները, Կարապետ Բասմաջյանի, Մկրտիչ Պոտուրյանի, Վահրամ Թորգոմյանի հայագիտական ուսումնասիրությունները։ Թարգմանաբար տպագրվել են ռումինացի գրողների գործերը, ինչպես նաև նմուշներ Ջորջ Բայրոնից, Ալեքսանդր Պուշկինից և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 489