Շերիլ Դենիզ Սվուփս (անգլ.՝ Sheryl Denise Swoopes, մարտի 25, 1971(1971-03-25)[1][2], Brownfield, Տեխաս, ԱՄՆ[3]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստուհի, ԱՄՆ-ի հավաքականի կազմում եռակի օլիմպիական չեմպիոն (1996, 2000 և 2004)։ Քառակի չեմպիոն է ՎՆԲԱՆ «Հյուսթոն Կոմետսի» կազմում։ 1993 թվականին դարձել է ուսանողական սպորտի ազգային ասոցիացիայի (NCAA) չեմպիոն «Տեխաս տեկ Լեդի Ռայդերս»-ի կազմում, ինչպես նաև ճանաչվել է բասկետբոլի այս մրցաշարի ամենանշանավոր խաղացող։ Բասկետբոլի փառքի սրահի անդամ է 2016 թվականից։

Շերիլ Սվուփս
Դիմանկար
Ծնվել էմարտի 25, 1971(1971-03-25)[1][2] (53 տարեկան)
ԾննդավայրBrownfield, Տեխաս, ԱՄՆ[3]
Քաղաքացիություն ԱՄՆ[3]
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունBrownfield High School?
Մասնագիտությունբասկետբոլիստ և բասկետբոլի մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքsherylswoopes.net
 Sheryl Swoopes Վիքիպահեստում

Վաղ հաջողություն խմբագրել

Շերիլ Սվուփսը ծնվել է Տեխասի Բրաունֆիլդ քաղաքում։ Նրա մայրը՝ Լուիզա Սվուփսը մեծացրել է նրան և երկու եղբայրներին առանց ամուսնու։ Շերիլը վաղ է սկսել բասկետբոլ խաղալ իր ավագ եղբայրների հետ։ Երեխաների համար տեղական լիգայի մրցումներին նա մասնակցել է յոթ տարեկանից։

Մասնագիտական կարիերա խմբագրել

Շերիլ Սվուփսը 11 մրցաշրջանների ընթացքում եղել է «Հյուսթոն Կոմետսի» լավագույն խաղացողը, չորս անգամ դարձել է կանանց NBA-ի չեմպիոն։ Լիզա Լեսլիի և Լորեն Ջեքսոնի հետ երեք բասկետբոլիստուհիներից մեկն է, որոնք երեք անգամ ճանաչվել են ասոցիացիայի ամենաարժեքավոր խաղացող։

2003 թվականին ՈՒԳՄԿ-ի կազմում դարձել է ՖԻԲԱ-ի աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր։

2004/05 մրցաշրջանում նա խաղացել է սամարական VBM-SSAU ակումբում և դարձել Ռուսաստանի չեմպիոն։

11 մրցաշրջանից հետո «Հյուսթոն Կոմետսի» կազմում 2008 թվականի մարտին պայմանագիր է կնքել «Սիեթլ Շտորմի» հետ, որը լքել էր 2009 թվականի փետրվարին։ 2016 թվականին ընդգրկվել է Բասկետբոլի փառքի սրահում[5]։

2005 թվականին հայտարարել է, որ լեսբուհի է՝ դառնալով կանանց բասկետբոլում քամինգ աութ կատարած առաջին կանանցից մեկը[6]։ 1995-99 թվականներին ամուսնացած է եղել դպրոցական ընկերոջ հետ, որից 1997 թվականին լույս աշխարհ է բերել որդուն՝ Ջորդան Էրիկ Ջեքսոնին։ Այժմ ապրում է մեկ այլ նախկին բասկետբոլիստուհի Ալիսա Սքոթի հետ և նրա հետ միասին դաստիարակում է որդուն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Augustyn A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 The International Who's Who of Women 2006Routledge, 2005. — ISBN 978-1-85743-325-8
  4. https://www.collegiatewomensportsawards.com/archives/basketball
  5. «Sheryl Swoopes Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. Liz Robbins (Oct. 27, 2005). «Swoopes Says She Is Gay, and Exhales». New York Times. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շերիլ Սվուփս» հոդվածին։