Շեն (Խիզանի գավառ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շեն (այլ կիրառումներ)
Շեն (քրդ.՝ Şîn, թուրքերեն՝ Aladana), գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառակում։
Գյուղ | ||
---|---|---|
Շեն | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառակ | Խիզանի գավառակ | |
Այլ անվանումներ | Շեն գյուղ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 275 մարդ (2000) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 434 | |
Փոստային ինդեքս | 13600 | |
Փոստային ինդեքսներ | 13600 | |
Ավտոմոբիլային կոդ | 13 | |
|
Բնակչություն խմբագրել
1858 թվականին ուներ 80, 1878 թվականին՝ 12, իսկ 1909 թվականին՝ 18 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն խմբագրել
Բնակիչները հիմնականում զբաղվում էին երկրագործությամբ և խաղողագործությամբ։ Մասամբ նաև զբաղվում էին ծխախոտի և բամբակի մշակությամբ։
Պատմություն խմբագրել
Գյուղը թուրքերի կողմից ավերվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, իսկ բնակիչների մեծ մասին թուրքերը կոտորել են։
Պատմամշակույթային կառույցներ խմբագրել
Շենն ուներ Ս. Մեսրոպ անունով եկեղեցի։ Գյուղի մոտակայքում էր գտնվում Բարակաձորի Ս. Աստվածածին վանքը[1]։
Տես նաև խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 108
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն