Շելիֆ
Շելիֆ (արաբ․՝ وادي الشلف)[1][2], Ալժիրի ամենաերկար գետը, որը հոսում է դեպի Միջերկրական ծով[3]։
Շելիֆ | |
---|---|
Բնութագիր | |
Երկարություն | 725 կմ |
Ավազանի մակերես | 35 000 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Ատլասի լեռներ |
Գետաբերանի տեղակայում | Միջերկրական ծով |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Երկիր | Ալժիր |
Սահարայի Ատլասում սկիզբ առնող գետի երկարությունը Սեբագա ակունքից կազմում է 725 կմ։ Ջրահավաք ավազանի մակերես կազմում է մոտ 35000 կմ²։ Հատելով Տուիլի բարձրավանդակնը, որտեղ ձևավորում է ճահիճների և ցեխոտ ջրամբարների շղթա, գետը կորցնում է հոսքի մեծ մասը, հետո նրան է միանում է Նահր Վասել վտակը։ Ապա գետը կտրուկ փոխում է իր ուղղությունը դեպի հյուսիս և հոսում է Թել-Ատլասի խորը կիրճով։ Հեմիս Միլյանա քաղաքից 24 կիլոմետր արևելք Շելիֆը թեքվում է արևմուտք և Միջերկրական ծովի ափին զուգահեռ հոսում լեռնաշղթաների մջով։ Մոստագանեմից 13 կիլոմետր հյուսիս թափվում է Միջերկրական ծով։
Գետի մոտ գտնվում են Հեմիս Միլյանա, Այն Դեֆլա և էշ Շելիֆ քաղաքները։
Ամռանը ջրի ծախսը կազմում է մոտ 1 մ³/սմ, իսկ ձմեռային անձրևներից հետո կարող է հասնել 1000-5000 մ³/սմ։ Գետի վրա կառուցված են հիդրոէլեկտրակայան և ջրամբար։ Շելիֆ գետի ջուրը օգտագործվում է նաև ոռոգման համար։ Շելիֆի հովտում զարգացած է ցիտրուսային բույսերի, խաղողի և բամբակի գյուղատնտեսությունը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Աշխարհագրական անունների բառարան
- ↑ Ալժիր. մասշտաբ 1:3 500 000. М., ГУГК, 1980
- ↑ «Шелиф». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ խմբագրել
- Phytoplankton Population Dynamics in Three West Algerian Rivers: I – The River Cheliff and its Tributary, the River Mina Արխիվացված 2010-12-03 Wayback Machine.pdf
- Շելիֆ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շելիֆ» հոդվածին։ |