Շարտաշյան քարե վրաններ (ռուս.՝ Шарташские каменные палатки), գրանիտե ժայռերի մնացորդներ Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Եկատերինբուրգ քաղաքի մոտ գտնվող Շարտաշ լճի մերձակայքում։ Համարվում է բնության գեոմորֆոլոգիական և պատմամշակութային հուշարձան[1]։ Քաղաքի բնակչության համար հայտնի հանգստավայր է։

Շարտաշյան քարե վրաններ
Տեսակժայռերի կազմավորում, տեսարժան վայր, Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք և պուրակ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքԵկատերինբուրգ
ԲԾՄ25 մետր
Հարաբերական բարձրություն12 մետր
Մակերես2 հեկտար
Ձևավորում1983
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն խմբագրել

 
Շարտաշյան քարե վրաններ

Գեղատեսիլ բնության հուշարձան է Եկատերինբուրգ քաղաքի մերձակայքում, քամու, ջրի և ջերմաստիճանի ազդեցությունների շնորհիվ այն ստացել է ներքնակաձև տեսք։ Ժայռերի բարձրությունը հասնում է 12 մետրի, իսկ հողաբլրի հետ, որի վրա տեղակայված են, հասնում է մինչև 25 մետր բարձրության։

Քարե Վրանները գտնվել են քաղաքից դուրս անտառներում, բայց Եկատերինբուրգի ընդլայնումից հետո 1980 թվականից մտել են նրա տարածքի մեջ և գտնվում են Կիրովսկի շրջանում` համարվելով քաղաքացիների ամենասիրած վայրերից մեկը` հետիոտների, հեծանվային և դահուկային զբոսանքների, զբոսախնջույքների, թարմ օդում երեխաների հանգստի կազմակերպման համար։ Հյուսիսից Քարե Վրանների ստորոտում կառուցված է գրանիտե ամֆիթատրոն։

Քաղաքի կողմից ժայռերի մատույցներում տեղադրվել էր հուշատախտակ (ներկայումս գոյություն չունի), որը հիշեցնում է, որ մինչև Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը այստեղ 1905-1917 թվականներին անցկացվել են անլեգալ բանվորական ժողովներ, մայովկաներ, բոլշևիկների հավաքներ, որտեղ բազմիցս ելույթ է ունեցել ուրալյան բոլշևիկների ղեկավար Յակով Միխայլովիչ Սվերդլովը։

Ժամանակակից հնագիտական տվյալների համաձայն` Շարտաշ լճի ափերին տեղակայված են 10 բնակավայրեր, հնագույն մարդու կեցավայրեր, որոնցից ամենահինը վերաբերում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակին և նույնիսկ ավելի վաղ ժամանակաշրջաններին։ Այդ կեցավայրերը պարունակում են հնագույն կրոնական պաշտամունքի և ապրանքային արտադրության տարրեր։

Հնագույն բնակավայրերի պայմանական կենտրոն, զոհաբերությունների վայրեր և «մետալուրգիական բազա» էին ծառայում խոշոր գրանիտե գլաքարերը, որոնք այսօր կրում են Շարտաշյան քարե վրաններ անվանումը։

Տեղադրություն խմբագրել

Եկատերինբուրգում Քարե վրաններին կարելի է հասնել 8, 13, 15, 23, 32 տրամվայներով և «Ա» երթուղով, ինչպես նաև 04, 15, 25, 27, 059, 61, 077, 082 ավտոբուսներով մինչև «Քարե վրաններ» կանգառ։ Ավտոմեքենայով երթուղին շարունակվում է Մալիշևի և Վիսոցկու փողոցներով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Раздел «Каменные палатки» на сайте, посвящённом озеру Шарташ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine Скалы «Шарташские Каменные палатки» — геологический, археологический, исторический памятник природы

Արտաքին հղումներ խմբագրել