Շատոդյոն դղյակ (ֆր.՝ Château de Châteaudun), Դյունա կոմսերի նստավայրը Էր և Լուար դեպարտամենտի Շատոդյոն քաղաքում։ Կառուցվել է 12-16-րդ դարերում, պատկանում է Լուարայի դղյակների ընտրյալ շարքին։ Գտնվում է Շարտրից ոչ հեռու, այն առաջինն է Լուարայի դղյակների ցանկում՝ Փարիզից ճանապարհվելիս։

Շատոդյոն
Նկարագրություն
Տեսակդղյակ և թանգարան
Վարչական միավորՇատոդյոն[1]
Գտնվում է ափինԼուար
Երկիր Ֆրանսիա[1]
Կազմված է մասերիցՍենտ-Շապել դը Շատոդյոն
Կառուցված1171
Ճարտարապետական ոճԳոթական ճարտարապետություն և վերածննդի ճարտարապետություն
Ընթացիկ
սեփականատեր
Ժամ դը Դյունուա և Տիբո V
Վերահսկվում էԱզգային հուշարձանների կենտրոն
Իրադարձություններend of manufacturing?
Կայքchateau-chateaudun.fr(ֆր.)
Քարտեզ
Քարտեզ
 Château de Châteaudun Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Թիբո 5-րդ դե Բլուա կոմսի ժամանակ՝ 1170 թվականին կառուցվել է դոնժոնը։ Մեծ մատուռը կառուցվել է 1451-ից 1493 թվականների միջակայքում։ Բեմը և վերին մատուռը կառուցվել են 1451-ից 1454 թվականներն ընկած ժամանակահատվածում, նավը և հարավային աղոթարանը՝ 1460-1464 թվականներն։ Նշանավոր զորահրամանատար Ժան դե Դյունուան արևմտյան թևը կառուցել է 1459-ից 1498 թվականներին։ Զանգակատունը վեր են բարձրացրել 1493 թվականին։ Ժանի թոռը՝ Ֆրանսուա 1-ին դ'Օռլեան-Լոնգլվիլը, 1469 - 1491 թվականների միջև հյուսիսային թևի պատվանդանային հարկի վրա կառուցում է Լոնգվիլի թևը։ Այս թևի հարկերը 16-րդ դարի առաջին քառորդին ավարտին են հասցնում Ֆրանսուա 2-րդ դե Լոնգվիլի և Լոնգվիլների տոհմի նրա ժառանգները։

Ճարտարապետություն խմբագրել

Շատոդյոն դղյակը ներառում է.

  • Դոնժոն աշտարակ (բարձրությունը՝ 31 մ, տրամագիծը՝ 17 մ),
  • Մեծ մատուռը,
  • Դյունուա թևը,
  • Լոնգվիլ թևը։

Դղյակի որմնանկարների մեջ առանձնանում է Մեծ մատուռի հարավային աղոթատան պատերից մեկին արված Վերջին դատաստանը պատկառազդու որմնանկարը։ Փորձագետներն այն թվագրում են 1500 թվականին։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շատոդյոն (դղյակ)» հոդվածին։