Շավարշ Աղաբաբյան

հայ խորհրդային գյուղատնտես
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղաբաբյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Շավարշ Մնացականի Աղաբաբյան (դեկտեմբերի 7 (20), 1900[1][2], Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 31, 1967(1967-10-31)[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային գյուղատնտես, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1945), պրոֆեսոր (1947)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1960)։

Շավարշ Աղաբաբյան
Ծնվել էդեկտեմբերի 7 (20), 1900[1][2]
Ղարաքիլիսա, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էհոկտեմբերի 31, 1967(1967-10-31)[2] (66 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունգյուղատնտես և դասախոս
Հաստատություն(ներ)Սննդի գիտահետազոտական ինստիտուտ[1]
Ալմա մատերՎրաստանի տեխնիկական համալսարան (1925)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր[1][2] (1945)
Պարգևներ
Երեխա(ներ)Վլադիսլավ Աղաբաբյան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է դեկտեմբերի 7 (20)-ին, Ղարաքիլիսայում (Կիրովական)։ Ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի գյուղատնտեսական ֆակուլտետը (1925)։

Աշխատանք խմբագրել

1927-1937 թվականներին աշխատել է Մոսկվայում՝ Կերերի համամիութենական ինստիտուտում։ 1949-1951 թվականներին եղել է Երևանի Կերհայթայթման Գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, իսկ 1956-1967 թվականներին գլխավորել Անասնաբուծության և անասնաբուժության Գիտահետազոտական ինստիտուտի արոտների և մարգագետինների բաժինը։

Ուսումնասիրություններ խմբագրել

Աղաբաբյանն ուսումնասիրել է խոտհարքային և արոտային կերաբույսերի կենսաբանական առանձնահատկությունները, ՀԽՍՀ անասնապահության կերային բազան, զբաղվել է դրա բարելավման հարցերով ևս։

Մրցանակներ խմբագրել

«ԽՍՀՄ խոտհարքների և արոտների կերաբույսերը» աշխատության 1-ին հատորի համար Աղաբաբյանին շնորհվել է ԽՍՀՄ պետական մրցանակ (1951)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի ոսկե ու արծաթե մեդալներով։ Մահացել է հոկտեմբերի 31-ին, Երևանում։

Երկեր խմբագրել

  • Հայաստանի խոտհարքների և արոտների բարելավումը։ Երևան, Հայպետհրատ, 1941։
  • Հրահանգ անասունների արոտային ճիշտ պահվածքի կազմակերպման և արածեցման զագոնային սիստեմին անցնելու մասին։ Երևան, Հայպետհրատ, 1942։
  • Վայրի խոտաբույսերի սերմի հավաքումը և օգտագործումը։ Երևան, Հայպետհրատ, 1949։
  • Խոտախառնուրդներ։ Երևան, Հայպետհրատ, 1951։
  • Կանաչ կոնվեյեր։ Երևան, Հայպետհրատ, 1951։
  • ՍՍՀՄ խորհարքների և արոտների կերաբույսերը, հ. 1-3, 1950-1960 (ռուսերեն)։
  • Կերահայթայթում։ (Գյուղատնտեսկան 2-րդ կարգի վարպետներ պատրաստելու ձեռնարկ), ՀՀ գյուղատնտեսության նախարարություն, Գյուղատնտեսական պրոպագանդայի բաժին, Երևան, Հայպետհրատ, 1952 (համահեղինակ)։
  • Հրահանգ վայրի խոտաբույսերի սերմեր հավաքելու մասին։ Երևան, Գյուղատնտեսության մինիստրություն, ՀԽՍՀ Գյուղատնտեսական պրոպագանդայի վարչության հրատարակչություն, 1952։
  • Տարեկանը որպես անասնակեր։ ՀԽՍՀ Գյուղատնտեսության մինիստրության գիտության բաժին, Երևան, Ա. հ., 1955:
  • Կերահայթայթման առաջավոր փորձը համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսում, ՀԽՍՀ Գյուղատնտեսության մինիստրության գիտության բաժին, Երևան, Ա. հ., 1955:
  • Կերային կուլտուրաների սերմնաբուծությունը, Երևան, 1959։
  • Կուլտուրական խոտհարքների եվ արոտավայրերի ստեղծումը։ Երևան, «Հայաստան», 1966։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շավարշ Աղաբաբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 238