«Շառաչն և ցասում», ամերիկացի գրող Ուիլյամ Ֆոլքների վեպը, որ հրատարակվել է 1929 թվականին Jonathan Cape and Harrison Smith. հրատարակչության կողմից։ Վեպում հեղինակը կիրառում է մի շարք նկարագրական ոճեր, այդ թվում՝ գիտակցության հոսք, որն ստեղծվել է 20-րդ դարի եվրոպական նովիլիստների կողմից, ինչպիսիք են Ջեյմս Ջոյսը և Վիրջինիա Վուլֆը։ «Շառաչն ու ցասումը» Ֆոլքների չորրորդ վեպն է, որը սկզբից այդքան էլ հաջողակ չէր։ Սակայն 1931 թվականին, երբ լույս տեսավ Ֆոլկների վեցերորդ վեպը՝ «Սրբավայրը», որը Ֆոլքները հետագայում պնդեց, թե այն գրվել էր միայն գումարի համար։ «Շառաչն ու ցասումը» ֆինանսական առումով ևս դարձավ հաջողակ, և Ֆոլքները սկսեց արժանանալ քննադատների ուշադրությանը։ 1998 թ. ժամանակակից գրադարանային սանդղակով «Շառաչն ու ցասումը» վեցերորդն է իր ցուցակում 20-րդ դարի 100 լավագույն անգլերեն վեպերից։

Շառաչ և ցասում
անգլ.՝ The Sound and the Fury
ՀեղինակՈւիլյամ Ֆոլքներ
Անվանվել էՄակբեթ
Տեսակգրական ստեղծագործություն
ԺանրՀարավային գոթիկա
ԹեմաDeep South?
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն
ՆախորդSartoris?
ՀաջորդԵս այնժամ, դեռ մահամերձ
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1930
OCLC21525355
Թվային տարբերակfadedpage.com/showbook.php?pid=201410L9
Պարգև(ներ)
ՎիքիքաղվածքՇառաչ և ցասում
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Շառաչ և ցասում հոդվածին

Սյուժե խմբագրել

Վեպի վերնագիրը վերցված է Շեքսպիրի «Մակբեթ» ողբերգությունից։ Ըստ այդմ՝ կյանքը պատմություն է, որը պատմում է ապուշը. այն լի է շառաչով և ցասումով, սակայն զուրկ է իմաստից։

Քոմփսոնների ընտանիքը Ջեֆերսոնի տարածքում ամենահինն ու մի ժամանակ ամենաազդեցիկներից էր։ Ջեյսոն Քոմփսոնը և նրա կինը՝ Քերոլայնը, ունեն չորս զավակ՝ Քվենթին, Քենդեյս (Քեդդի), Ջեյսոն և Մորի։ Այս վերջինը ծնվում է հոգեկան արատով և հինգ տարեկանում, երբ վերջնականապես պարզվում է, որ նա ողջ կյանքում մնալու է ապուշ, վերանվանվում է Բենջամեն կամ Բենջի։

Երեխաների ամենավառ հիշողությունը տատիկի մահվան օրն է, երբ նրանց ուղարկում են խաղալու տանից հեռու, գետի մոտ։ Քեդդին և Քվենթինը սկսում են ջրել միմյանց և Քեդդին թրջում ու կեղտոտում է իր զգեստը։ Ջեյսոնը սպառնում է պատմել ամեն բան ծնողներին, իսկ Բենջին, լացում է, որովհետև նրան թվում է, որ Քեդդիին՝ նրա միակ սիրելի էակին վատ կլինի։ Երբ երեխաները տուն են գալիս, նրանց տանում են տան մյուս մասը։ Քեդդին ծառն է բարձրանում՝ տեսնելու համար, թե ինչ հյուրեր են եկել իրենց տուն։ Եղբայրները և տան սևամորթ երեխաները ներքևից նայում են նրա կեղտոտ զգեստին։

Բենջիին խնամում են տան ծառաներից մեկի՝ Դիլսիի սևամորթ երեխաները։ Սակայն սիրում և հանգստացնել անվերջ լացող Բենջիին կարողանում էր միայն Քեդդին։ Բենջին ծանր է տանում Քեդդիի մեծանալը, օծանելիքից օգտվելու առաջին փորձերը։ Մի օր նա բարձր բղավում է՝ բախվելով այգում ինչ-որ տղայի հետ գրկախառնված Քեդդիին։

Քրոջ բուռն հասունացումը և նրա սիրավեպերը անհանգստացնում են նաև Քվենթինին։ Որոշ ժամանակ անց Քեդդին միանում է ոմն Դոլթոն Էյսի հետ։ Հասկանալով, որ հղի է, սկսում է իր զավակի համար հայր փնտրել։ Գտնում է ոմն Հերբերտ Հեդին։ Երիտասարդ և գեղեցիկ բանկի ծառայողը դուր է գալիս Քոմփսոններին։ Միայն Քվենթինն է գարշանք զգում նրա հանդեպ, քանի որ Հարվարդի համալսարանում լսում է թղթախաղի հետ կապված վերջինիս անազնվությունների մասին։ Փորձում է տարհամոզել Քեդդիին, սակայն աղջիկն ասում է, որ պիտի անպատճառ ամուսնանա մեկի հետ։

Ամուսնությունից հետո, իմանալով հղիության մասին, Հերբերտը հրաժարվում է Քեդդիից։ Միսիս Քոմփսոնը խայտառակված է համարում իրեն և իրենց ընտանիքը։ Ջեյսոնը քենով է լցվում Քեդդիի հանդեպ, քանի որ Հերբերտը նրան աշխատանք էր խոստացել իրենց բանկում, իսկ հիմա դա դառնում է անհնար։ Հայր Քոմփսոնը ամեն բան տանում է փիլիսոփայորեն և Քվենթինի հետ երկար զրույցներում ասում է, որ կուսությունը արտաքին, պատահական ինչ-որ բան է՝ սոսկ տղամարդկանց հորինվածք։ Դա չի ամոքում Քվենթինի ցավը. սրան մե´րթ թվում է, որ լավ է, ինքը արյունապղծություն գործած լիներ, մե´րթ էլ, որ իրոք գործել է։ Դա ճիշտ այն ժամանակն է, երբ Քվենթինը ավարտում է Հարվարդի իր ուսումնառության առաջին տարին։ Վարձավճար էր տրվել Քոմփսոնների մի հողամասի վաճառքից ստացված գումարը։ 1910 թ. նա զարթնում է վաղուց ընդունած իր մի որոշումն իրագործելու մտադրությամբ։ Տրամվայով քաղաքից դուրս է գնում։ Այստեղ նրա հետ զարմանալի դեպք է տեղի ունենում։ Խմիչք է հյուրասիրում մի իտալացի աղջկա, որի եղբայրը մեղադրում է Քվենթինին աղջկան առևանգելու մեջ։ Քվենթինին տանում են ոստիկանություն, բայց շուտով բաց են թողնում։ Ուսանողների խմբի հետ մասնակցում է բացօթյա խնջույքի, որի ընթացքում կռվում է հարուստ մի տղայի հետ, որն անվերջ պատմում էր, թե որքան հաջող է նվաճում աղջիկներին։ Գալիս է տուն փոխելու արյունոտված շապիկը։ Նորից դուրս է գալիս տանից։ Վերջին անգամ։

Քվենթինի ինքնասպանությունից երկու տարի անց մահանում է հայր Քոմփսոնը։ Նրա կինը երդվում է, որ իր թոռնուհին՝ Քվենթինան, երբեք չի իմանա իր մոր Քեդդիի անունը։ Բենջիին, որը մեծացել էր միայն մարմնով, ստիպված էին կրտել այն բանից հետո, երբ նա հարձակվում է իրենց տան մոտով անցնող մի աղջկա վրա։ Ջեյսոնը ցանկանում էր եղբորը հոգեբուժարան տեղավորել, սակայն մայրն ասում է, որ հարկ է կրել իրենց խաչը։

Դժբախտ մայրը միայն Ջեյսոնի մեջ է տեսնում իր հենասյունը։ Միայն նա իր կարծիքով սերում է ոչ թե Քոմփսոնների, այլ Բեսկոմների արյունից։ Դեռ փոքրուց Ջեյսոնը ուժեղ հակում ուներ դրամի հանդեպ։ Հիմա գործակատարի նրա պաշտոնից ստացվող եկամուտին ավելացել է գումարը, որը Քեդդին ուղարկում է իր դստեր՝ Քվենթինայի համար։

1928 թ. ապրիլի 6-ին Քեդդիից գալիս է նամակ և դրամական չեկ։ Նամակը Ջեյսոնը ոչնչացնում է, իսկ Քվենթինային է տալիս ընդամենը տաս դոլլար։ Իմանում է, որ աղջիկը հանդիպում է քաղաք եկած կրկեսի մի դերասանի հետ։

Հաջորդ օրը (դա այն օրն է, որից սկսվում է վեպի պատմությունը) Բենջին պիտի դառնա երեսուներեք տարեկան։ Տան սևամորթ տղաներից մեկը՝ Լասթերը, տանում է նրան զբոսանքի։ Սակայն Բենջիի զռռոցը հոգնեցնում է Լասթերին և նրանք վերադառնում են՝ այգում խրթնեցնելով Քվենթինային և նրա սիրեկանին։ Գիշերը Քվենթինան փախչում է այդ տղայի՝ Ջեկի հետ, տանելով Ջեյսոնի կուտակած երեք հազար դոլլարը, որոնք իրավամբ իրենն էր համարում։ Ոստիկանությունը հրաժարվում է օգնել Ջեյսոնին գողացված փողի հարցում, քանի որ ոստիկանապետին հայտնի էր փողի իրական աղբյուրը։ Ջեյսոնի՝ կրկեսի հետքերով գնալու և այդպես Քվենթինային գտնելու փորձը նույնպես պսակվում է անհաջողությամբ։

Այդ ընթացքում Լասթերը սայլով տանում է Բենջիին գերեզմանոց։ Երբ անցնում են համադաշնության զինվորի պատվին կանգնեցված արձանի կողքով, Բենջին սկսում է ոռնալ, քանի որ անցնում են աջից և ոչ թե ձախից։ Հայտնվում է Ջեյսոնը և շտկում է դրությունը։ Ապուշը կտրում է ձայնը, քանի որ նրան դուր է գալիս, որ ամեն բան իր տեղում է։

Տես նաև խմբագրել

 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառաչ և ցասում» հոդվածին։