Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաշկի (այլ կիրառումներ)

Շաշկի, խաղ բազմավանդակ տախտակի վրա երկու խաղացողի միջև։ Շաշկին որոշ նմանություններ ունի շախմատի հետ։ Շաշկին խաղացվում է հատուկ ֆիշկաներով։ Շաշկու մասին առաջին հիշատակությունները մեզ հասել են հին եգիպտական աղբյուրներից և ունեն գրեթե հինգհազարամյա պատմություն։ Խաղում են երկուսով՝ երկգույն վանդակներով քառակուսի խաղատախտակի վրա, սև ու սպիտակ խաղաքարերով։

Շաշկի
Միջազգային շաշկիներ 10×10 տախտակի վրա։
Տեսականհատական սպորտաձև և Սպորտային խաղեր
Ենթատեսակխաղեր տախտակի վրա[1], ինտելեկտուալ սպորտաձև և վերացական ռազմավարական խաղ
Խաղացողների քանակ2
Տարիք5+
Տեղադրման ժամանակ10-60 վայրկյան
Պարտիայի տևողություն1 րոպեից մինչև մի քանի օր
Կանոնների բարդությունՑածր
Ռազմավարության մակարդակԲարձր
Պատահականությունների ազդեցությունՏեսականորեն ոչ
Անհրաժեշտ ունակություններՏակտիկա, մարտավարություն
 Draughts Վիքիպահեստում

Նպատակ խմբագրել

Նպատակն է ոչնչացնել մրցակցի խաղաքարերը կամ խաղատախտակի վրա ստեղծել այնպիսի դրություն, որ դրանք զրկվեն քայլ կատարելու հնարավորությունից։

Տեսակներ խմբագրել

Գոյություն ունեն շաշկիի բազմաթիվ տարատեսակներ։ Այժմ կան շաշկու ռուսական, անգլիական, ամերիկյան, իտալական, կանադական և այլ տեսակներ։ Կա նաև հայկական շաշկի։ Դրանք իրարից տարբերվում են դաշտերի (վանդակների) և խաղաքարերի թվով։

Ռուսական շաշկի խմբագրել

Ռուսական շաշկին տարածված է նաև Հայաստանում։ Այն խաղում են 64 սև ու սպիտակ դաշտերի բաժանված խաղատախտակի վրա՝ 12-ական սև ու սպիտակ խաղաքարերով, որոնք շարվում են առաջին երեք հորիզոնական շարքերի բոլոր սև դաշտերի վրա։

Կանոններ խմբագրել

Քայլ է անվանվում խաղաքարի տեղաշարժը դեպի հարևան ազատ դաշտը (հանդարտ քայլ)։ Կան նաև հարվածող քայլեր, երբ քայլ կատարելու իրավունք ստացած խաղացողը «ուտում» է, այսինքն՝ խաղատախտակից հանում է հակառակորդի՝ սեփական խաղաքարի ճանապարհին հարվածի տակ հանդիպող մեկ և ավելի խաղաքարեր։ Սրանք խաղատախտակից հեռացվում են քայլի ավարտից հետո միայն։ Չի կարելի նույն խաղաքարի վրայով անցնել երկու անգամ։ Լինում են հասարակ խաղաքարեր և «տամաներ». «տամա» է դառնում վերջին հորիզոնականին հասած հասարակ խաղաքարը, որը կարող է անկյունագծով ազատ շարժվել ցանկացած դաշտով։ Եթե մասնակիցներից մեկը չի ուտում կամ չի նկատել, որ քար պետք է ուտի մյուս մասնակիցը կարող է վերցնել մյուս մասնակցի քարը բայց միայն այն քարը որով պետք է ուտի մյուս մասնակցի քարը։ Դա կոչվում է «ֆուկա»[փա՞ստ]։

Մրցույթներ խմբագրել

1725 թ. սահմանվել են 100-վանդականոց խաղատախտակով՝ 20-ական խաղաքարով միջազգային շաշկու խաղի կանոնները։ 1947 թ. հիմնադրվել է Շաշկու համաշխարհային ֆեդերացիան, որը միավորում է շուրջ 50 երկիր և զբաղվում է այդ խաղի զարգացման հարցերով։ Ներկայումս անցկացվում են 100 - վանդականոց շաշկու միջազգային մրցաշարեր, աշխարհի չեմպիոնատներ։ Հայաստանում նույնպես տեղի են ունենում 100 - վանդականոց շաշկու մրցումներ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաշկի» հոդվածին։