Շամպինյի սյուր Մառն (ֆր.՝ Champigny-sur-Marne. ֆրանսերեն արտասանութամբ՝ ( լսել), ֆրանսերենից բառացի թարգմանած՝ նշանակում է Մառնի Շամպինյի), քաղաք և համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դը Մառն դեպարտամենտում, Մառն գետի ափին։ Երկրի մայրաքաղաք Փարիզի հարավարևելյան արվարձանն է։ Զբաղեցնում է 11,3 քառակուսի կիլոմետր տարածք։ Բնակչության թվաքանակը 2008 թվականի տվյալներով եղել 75.142:
Ժողովրդագրություն
խմբագրել
Պատմական բնակչություն |
---|
Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
---|
1793 | 1434 | — |
---|
1800 | 1286 | −1.54% |
---|
1806 | 1210 | −1.01% |
---|
1821 | 1263 | +0.29% |
---|
1831 | 1434 | +1.28% |
---|
1836 | 1459 | +0.35% |
---|
1841 | 1533 | +0.99% |
---|
1846 | 1619 | +1.10% |
---|
1851 | 1610 | −0.11% |
---|
1856 | 2030 | +4.75% |
---|
1861 | 1944 | −0.86% |
---|
1866 | 2353 | +3.89% |
---|
1872 | 2190 | −1.19% |
---|
1876 | 2813 | +6.46% |
---|
1881 | 3084 | +1.86% |
---|
1886 | 3896 | +4.79% |
---|
1891 | 4624 | +3.49% |
---|
1896 | 5302 | +2.77% |
---|
| Տարեթիվ | Բնակ․ | տ․ ±% |
---|
1901 | 6655 | +4.65% |
---|
1906 | 8555 | +5.15% |
---|
1911 | 10 426 | +4.04% |
---|
1921 | 13 571 | +2.67% |
---|
1926 | 20 289 | +8.38% |
---|
1931 | 27 450 | +6.23% |
---|
1936 | 28 883 | +1.02% |
---|
1946 | 30 239 | +0.46% |
---|
1954 | 36 903 | +2.52% |
---|
1962 | 57 876 | +5.79% |
---|
1968 | 70 419 | +3.32% |
---|
1975 | 80 291 | +1.89% |
---|
1982 | 76 176 | −0.75% |
---|
1990 | 79 486 | +0.53% |
---|
1999 | 74 237 | −0.76% |
---|
2007 | 74 909 | +0.11% |
---|
2012 | 75 869 | +0.26% |
---|
2017 | 77 630 | +0.46% |
---|
|
Աղբյուր՝ EHESS[4] and INSEE (1968-2017)[5] |
Քաղաքի ներկայիս տեղում բնակավայր եղել է դեռևս միջին դարերում։ Պահպանվել է XII դարում կառուցված Սուր Սատուռնին եկեղեցին։ Միջնադարում կառուցվել է նաև ամրոց, որն ավերվել է արմանյակների և բուրգինյոնների կռիվների ժամանակ։ 1545 թվականին սկսվել է նոր ամրությունների շինարարությունը։ 1815 թվականին Շամպինյիին տարեկան երկու տոնավաճառ կազմակերպելու իրավունք է շնորհվել։
1870 թվականին՝ Փարիզի պաշարման ժամանակ, բնակավայրը մի քանի անգամ ձեռքից ձեռք է անցել։ 1897 թվականին ստացել է ներկայումս ևս գործածվող անվանումը (մինչ այդ պարզապես կոչվել է Շամպինյի[6]):
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո քաղաքը բուռն թափով աճել է։ Այստեղ բնակություն են հաստատել մեծ թվով ներգաղթյալներ Հյուսիսային Աֆրիկայից և Պորտուգալիա։
Ծանոթագրություններ
խմբագրել
Արտաքին հղումներ
խմբագրել