Շամպալիմոյի հիմնադրամ (պորտ.՝ Fundação Champalimaud), պորտուգալական մասնավոր գիտական հիմնադրամ, որ մասնագիտացած է նեյրոլոգիայի, օնկոլոգիայի և կարդիոլոգիայի ոլորտում բիոբժշկական հետազոտություններում։

Անհայտի ուսումնասիրման կենտրոն` գլխավոր շենքը
Շենքի ներքին բակ
Շենքի ներսույթը

Շամպալիմոյի հիմնադրամը տեղակայված է Լիսաբոնում։

Հիմնադրումը խմբագրել

Հիմնադրամը հիմնադրվել է պորտուգալացի գործարար և բարեգործ Անտոնիո Շամպալիմոն, ով դրա համար տրամադրել է 500 միլիոն եվրո։

2010 թվականին հիմնադրամը բացեց բացեց «Անհայտի ուսումնասիրման կենտրոն» անունով բարձրտեխնոլոգիակաան կլինիկական հետազոտական ինստիտուտ Տեժու գետի ափին` Լիսաբոնի Բելեմ շրջանում[1]։ Կենտրոնը գտնվում էր ֆուտուրիստական ճարտարապետության արտասովոր մի շենքում։

Մրցանակ ակնաբուժության ոլորտում խմբագրել

Բացի հետազոտություններից` հիմնադրամը նաև ամեն տարի տալիս է Անտոնիա Շամպալիմոյի անվան մրցանակ` 1 միլիոն եվրոյի չափով ակնաբուժության ոլորտում արված կարևոր հետազոտություն կատարելու համար, քանի որ կյանքի վերջում Շամպալիմոն կորցրել է տեսողությունը։

Մրցանակով պարգևատրվում են ակնաբուժության ոլորտում հաջողությունների և տեսողության խնդիրների վերացման գործում ներդման համար` հատկապես զարգացող երկրներում։

Հիմնականում պարգևատրվում են հետազոտական խմբեր, այլ ոչ անհատներ։ Մրցույթի մրցանակակիրներին ընտրում է ժյուրին, որը բաղկացած է հասարակական գործիչներից և հայտնի գիտնականներից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել