Շախ ադամանդների թագուհուն

«Շախ ադամանդների թագուհուն» (լատիշ․՝ Šahs briljantu karalienei, ռուս.՝ «Шах королеве бриллиантов»), 1973 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալոիզ Բրենչը Միերմիլիս Ստեյգայի և Լազար Վոլֆի համանուն[1] վիպակի հիման վրա։

Շախ ադամանդների թագուհուն
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդետեկտիվ ֆիլմ
Թվական1973
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլոիզ Բրենչ
Սցենարի հեղինակVladimirs Kaijaks?
ԴերակատարներԳունար Ցիլինսկի և Լիլիտա Օզոլինիա
ԿինոընկերությունՌիգայի կինոստուդիա
Տևողություն93 րոպե
IMDbID 0314655

Սյուժե խմբագրել

Ռիգայի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ դի, որն անճանաչելիորեն այլանդակված է ծծմբաթթվով։ Հետաքննության ապացույցները և նյութերը ցույց են տալիս, որ հանցագործը սպանված Զենտա Լազդայի բնակարանի նախկին բնակիչն է։ Սակայն դատախազը չի ստորագրում մեղադրական եզրակացությունը. գործում ամեն ինչ չէ, որ ապացուցված է, և ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ, որքան թվում է առաջին հայացքից։ Քննիչները ստիպված են նոր ուղիներ փնտրել այդ հանցագործության հետաքննության համար։

Դերերում խմբագրել

  • Լիդիա Պուպուրե – քննիչ Դոլմանե
  • Գունար Ցիլինսկին – կապիտան Սոկոլովսկի
  • Լիլիտա Օզոլինիաբժիշկ Մայգա Ստրաուտա
  • Լիդիա Ֆրեյմանե – Ալիդա Գրուբե, արժույթի սպեկուլյանտ
  • Ուլդիս Դումպիս – Ռոբեժնիեկի փաստաբանը
  • Պաուլ Բուտկևիչ – Ստրաուտ
  • Մայրիտա Կրումինյա – Զենտա Լազդա
  • Յուրիս Պլիվինշ – Արվիդ Պետրովիչ Բալոդիս
  • Իրինա Թոմսոն – Օլգա Բալոդե
  • Լիլիտա ԲերզինԿրաուզե
  • Ինտս Բուրանս – Ալֆրեդ Ինուս
  • Արթուր Կալեյս – Թաուբե
  • Էգոնս Բեսերիս – բուժփորձագետ
  • Իմանտս Ադերմանիս – դատախազ
  • Յանիս Մելդերիս – Վոլդեմար Լապինշ
  • Այվարս Սիլինշ – օպերատիվ աշխատող

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակներ՝ Միերմիլիս Ստեյգա, Վլադիմիր Կայյակս
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալոիզ Բրենչ
  • Բեմադրող օպերատոր՝ Հենրիկ Փիլիպսոն
  • Բեմադրող նկարիչ՝ Հերբերտ Լիկումս
  • Կոմպոզիտոր՝ Պաուլս Դամբիս
  • Մոնտաժող՝ Էրիկ Մեշկովսկա

Քննադատություն խմբագրել

Կինոքննադատ Վալենտին Միխալկովիչը կարծիք է հայտնել, որ ֆիլմը բնութագրվում է «մեզ ներկայացված դետեկտիվ իրարանցման մարդկային բովանդակության ամբողջական մոռացմամբ»[2]։ Նա նշել է արհեստականությունը, գործողության միջավայրի պայմանականությունը[3]։

Կինոքննադատ Վսեվոլոդ Ռևիչը նույնպես քննադատել է ֆիլմը[4]։ Նա գրել է, որ «բազմաթիվ կերպարներ են անցնում մեր աչքի առջևով ֆիլմում, բայց քանի որ դրանք զուրկ են նվազագույն հոգեբանական լրացումից, ապա ոչինչ չեն կարող տալ ոչ մեր մտքին, ոչ էլ մեր սրտին»[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Михалкович В. Ложе канонов и русло жизни // Искусство кино. — 1974. — № 1. — С. 84—100.
  • Ревич В. Стоит ли объявлять шах королеве? // Экран 1973—1974 / Сост. Черток С.М.. — М.: Искусство, 1975. — С. 92—94. — 264 с.
  • Ревич В.А. Кинодетектив: уголовный розыск и художественный поиск. — М.: ВБПК, 1983. — С. 44—46. — 160 с. — 100 000 экз.

Արտաքին հղումներ խմբագրել