Նիկոլայ Մադաթով
հայ ճարտարապետ
(Վերահղված է Ն. Մադաթովից)
Նիկոլայ Ալեքսանդրի Մադաթով (Նիկողայոս Մադաթյանց, մայիսի 28, 1878 - 1943, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։
Նիկոլայ Մադաթով | |
---|---|
Ի ծնե | Նիկողայոս Մադաթյանց |
Ծնվել է | մայիսի 28, 1878 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | 1943 |
Վախճանի վայր | Թբիլիսի |
Ազգություն | հայ |
Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
Գործունեություն | ճարտարապետ |
Nikolay Madatov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական Ճարտարագետների ինստիտուտը (1902)։ Մադաթովի նախագծերով Թիֆլիսում կառուցվել են Նավթլուղի երկաթուղային կայարանը, Անդրկովկասի երկաթգծի վարչության շենքը, երկաթգծի հիվանդանոցի մասնաշենքը, պետբանկը, Գագրայում Սպիտակ սյունաշարը։ Կազմել է Թիֆլիսի Մադաթովի անվան հրապարակի եկեղեցու նախագիծը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 9։