Ն. Դոբրոլյուբովի հուշարձան (Նիժնի Նովգորոդ)

Նիկոլայ Դոբրոլյուբովի հուշարձան (ռուս.՝ Памятник Н. А. Добролюбову), Նիկոլայ Դոբրոլյուբովին նվիրված հուշարձան Նիժնի Նովգորոդի Թատերական հրապարակում՝ Մաքսիմ Գորկու անվան նիժեգորոդյան դրամատիկական թատրոնի աջ կողմում։ Մոտակայքում է գտնվում տունը (Պոժարսկու փողոց 5), որտեղ ծնվել է գրաքննադատ, հրապարակախոս Նիկոլայ Դոբրոլյոբովը (1836-1861)։

Նիկոլայ Դոբրոլյուբովի հուշարձան
գրաքննադատ, հրապարակախոս Նիկոլայ Դոբրոլյովով (1836-1861)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1985
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՆիժնի Նովգորոդ
Ներկա վիճակ№ 5200720000
 Cultural heritage monuments in Nizhny Novgorod Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1986 թվականի հունվարի 31-ին՝ Նիկոլայ Դոբրոլյուբովի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ[1]։

Բրոնզե ֆիգուրը նստած է կարմիր գրանիտե ցածր պատվանդանի վրա։ Քանդակագործը կերտել է 25-ամյա Նիկոլայ Դոբրլյոբովին մտածմունքի, մտքի կենտրոնացված աշխատանքի պահին։

Հեղինակներ խմբագրել

  • ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ, Գորկի քաղաքի պատվավոր քաղաքացի, քանդակագործ Պավել Գուսև
  • ՌԽՖՍՀ վաստակավոր ճարտարապետ Բ. Ս. Նելյուբին
  • Հուշարձանը ձուլվել է «Մոնումենտստրուկտուրա» (Սանկտ Պետերբուրգ) գեղարարվեստի գործարանում։ Պատվանդանը պատրաստվել է Գորկի (այժմ՝ Նիժնի Նովգորոդ) քաղաքի գրանիտագործների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

  • Памятники истории и культуры Горьковской области.-Горький: Волго-Вятское кн.изд-во, 1987. С.64.