Նարինե Աղաբալյան
Նարինե Էդուարդի Աղաբալյան (դեկտեմբերի 27, 1967, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, պետական գործիչ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար (2009-2017)[1][2]։
Լեռնիկ Հակոբյան | ||
| ||
---|---|---|
հունիսի 15, 2009 - 2017 | ||
Նախորդող | Լեռնիկ Հակոբյան | |
Մասնագիտություն՝ | լրագրող | |
Ծննդյան օր | դեկտեմբերի 27, 1967 (56 տարեկան) | |
Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1967 թվականի դեկտեմբերի 27-ին, Ստեփանակերտ քաղաքում[1]։ Ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ 1986-1990 թվականներին սովորել և ավարտել է Արցախի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը[1]։
Լրագրողական գործունեություն
խմբագրել1988 թվականին հրավիրվել է աշխատելու Արցախի պետական հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար, 1995 թվականից անցել է խմբագրական աշխատանքի[1]։ Արցախի հանրային հեռուստատեսությունում աշխատել է մինչև 2005 թվականը[1]։ 2004-2009 թվականներին եղել Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակիցը Արցախում[1]։ 2005 թվականին հիմնադրել և մինչև 2009 թվականի հունիսի 15-ը տնօրինել է «Ծիր Կաթին» մասնավոր ստուդիան[1]։ 2007-2008 թվականներին հրատարակել է «Արցախինֆո» շաբաթաթերթը[1]։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել2009 թվականի հունիսի 15-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով նշանակվել է Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար[1][2]։ 2012 թվականի սեպտեմբերի 22-ին Արցախի Նախագահի հրամանագրով վերանշանակվել է Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում[1]։
2009 թվականից Արցախի նախագահին առընթեր պետական պարգևների շնորհման հարցերի հանձնաժողովի անդամ[1]։ 2013 թվականից ՀՀ սփյուռքի նախարարին կից ատյանի անդամ[1]։
Պարգևներ
խմբագրել- 2001 թվականին Արցախի Ազգային ժողովի կողմից ճանաչվել է «Տարվա լավագույն լրագրող»[1]։
- 2008 թվականին Արցախի նախագահի №72 հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով[1][3]։
Ընտանիք
խմբագրելՈւնի մեկ երեխա[1]։ Ամուսինը՝ Էդմոն Բարսեղյանը, զոհվել է Արցախյան ազատամարտում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 «Նարինե Էդուարդի Աղաբալյան». www.gov.nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 4-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ 2,0 2,1 «Լեռնային Ղարաբաղում նոր նախարար է նշանակվել». news.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 4-ին.
- ↑ ԼՂՀ նախագահի 2008 թ. թիվ 72 հրամանագիր
Արտաքին հղումներ
խմբագրելՆախորդող Լեռնիկ Հակոբյան |
Արցախի Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյան 2009-2017 |
Հաջորդող - |