Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան, գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։

Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Հայաստան
ՏեղագրությունՍյունիքի մարզ, Սիսիան, Ադոնցի փողոց 6ա
ՏնօրենԹաթուլ Սյունի
Կայքsisianmuseum.am
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Սիսիանի պատմության թանգարանը կրում է հայ մեծ պատմաբան, բյուզանդագետ, ծագումով Սիսիանի Բռնակոթ գյուղից Նիկողայոս Ադոնցի անունը։ Այն հիմնադրվել է 1989 թվականին, որպես Հայաստանի պատմության թանգարանի մասնաճյուղ, իսկ 1993 թվականին ստացել է ինքնուրույն թանգարանի կարգավիճակ։ 1997 թվականին թանգարանում սեփական ցուցանմուշներով դրվել է առաջին ցուցադրությունը։ Թանգարանը տեղակայված է 1937 թվականին կառուցված, 1988 թվականին հիմնավերակառուցված շենքում։ Թանգարանի ֆոնդերում պահվում են միայն Սիսիանի տարածաշրջանը ներկայացնող մշակութային արժեքներ։ Թանգարանը գործում է Հայաստանի մշակույթի նախարարության կազմում։

Թանգարանի մուտքի առջև է գտնվում Նիկողայոս Ադոնցի հուշարձանը (քանդակագործ՝ Արտաշես Հովսեփյան

Ֆոնդեր խմբագրել

 
Քարադարանը Սիսիանի պատմության թանգարանի բակում

Թանգարանի ‎Ֆոնդերը ձևավորվել են հիմնադրման օրից և ներկայացնում են միայն Սիսիանի տարածքը։ Ֆոնդը կազմված է երկու բաժնից՝ հնագիտություն և ազգագրություն. վերջինիս մեջ ներառված է նաև նումիզմատիկան, լուսանկարները, փաստաթղթերը, գրքերը և այլ նյութեր։

Հնագիտություն խմբագրել

Ֆոնդը հիմնականում ձևավորվել է հնագիտական պեղումներից հայտնաբերված նյութից։ Այն թանգարան է բերվել Զորաց Քարերի կայանատեղից, Աղիտու, Լոր գյուղերից, Սիսիան քաղաքի տարբեր թաղամասերից։

Ազգագրություն խմբագրել

Ազգագրություն բաժինը ներկայացնում է Սիսիանի տարածաշրջանի գորգարվեստը, ձեռագործը, արհեստները, տարազը, նաև՝ լուսանկարները, փաստաթղթերը և այլն։ Իրենց անպաճույճ պարզությամբ դրանք մնում են եզակի - անկրկնելի և ցուցադրվում են նախնական տեսքով։

Ցուցադրություններ խմբագրել

Թանգարանն ունի մշտական ցուցադրություն, կազմակերպվում են ժամանակավոր ցուցադրություններ, միջոցառումներ։ Դրանք նպատակ ունեն ներկայացնելու Սյունիքի հարուստ մշակութային ժառանգությունը այցելուներին։

Հասցե խմբագրել

Թանգարանը գտնվում է Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ադոնցի փողոցի 6 ա շենքում։

Արտաքին հղումներ խմբագրել