«Նրանք չեն անցնի» (իսպ.՝ ¡No pasarán!, ֆր.՝ Ils ne passeront pas), որևէ դիրքորոշում պաշտպանելու հստակ նպատակը արտահայտող քաղաքական կարգախոս։

On Ne Passe Pas!
Մորիս Նյումոնի պլակատը

Առաջին անգամ կարգախոսն օգտագործել է ֆրանսիացի գեներալ Ռոբեր Նիվելը՝ 1916 թվականի Վերդենի ճակատամարտի ժամանակ, չնայած որ երբեմն դա վերագրում են նրա անմիջապես ղեկավար, Երկրորդ բանակի հրամանատար Ֆիլիպ Պետենին։ 'On ne passe pas!' ձևով այդ բառերը տպվել են 1918 թվականի Մարնայի ճակատամարտին վերաբերվող պլակատներին, իսկ հետագայում նաև Մաժինոյի գծի զորամասերի խորհրդանշաններին։

Այլ լեզուների, այդ թվում նաև հայերենին, կարգախոսն անցել է իսպաներենի միջոցով։ Իսպանիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ Դոլորես Իբարրուրին ստեղծել է այս արտահայտությունը՝ որպես հակաֆաշիստական շարժման գլխավոր խորհրդանշաններից մեկը։ Դրան պատասխան է հանդիսացել Ֆրանսիսկո Ֆրանկոյի «Hemos pasado» («Մենք անցանք») արտահայտությունը, որը նա ասել է Մադրիդը գրավելիս։

Տես նաև խմբագրել