Նվարդ Տերյան
Նվարդ Վահանի Տերյան (ապրիլի 28, 1920, Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան - հոկտեմբերի 12, 1978, Մոսկվա, ԽՍՀՄ, թաղված է Գանձա գյուղում), հայ տերյանագետ, թարգմանչուհի։
Նվարդ Տերյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1920 |
Ծննդավայր | Մոսկվա, Խորհրդային Ռուսաստան |
Մահացել է | հոկտեմբերի 12, 1978 (58 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Գանձա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Մոսկվայի պետական իրավաբանական ակադեմիա |
Մասնագիտություն | թարգմանչուհի |
Վահան Տերյանի դուստրը, Գևորգ Էմինի կինը։
Կենսագրություն խմբագրել
Նվարդ Տերյանը ծնվել է 1920 թվականին Մոսկվայում[1][2]։ 1942 թվականին ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը։ Կազմել, ծանոթագրել և հրատարակել է Վահան Տերյանի 67 նամակները՝ ուղղված Միսկարյան քույրերին («Չհրապարակված նամակներ», 1970), ռուսերեն է թարգմանել, կազմել, ծանոթագրել «Քննադատություն և հրապարակախոսություն» (1985) ժողովածուն։ Տողացի ռուսերեն է թարգմանել Վահան Տերյանի չթարգմանված բանաստեղծությունները, որոնք տեղ են գտել 1985 թվականին Լենինգրադում հրատարակված «Վահան Տերյան» ժողովածուում[3]։
Մահացել է 1978 թվականին Մոսկվայում։ Թաղված է Գանձա գյուղում, 1852 թվականին իր պապերի՝ Տեր Գրիգորի և Տեր Սուքիասի կողմից կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցու բակում։ Եկեղեցին ընդգրկված է Վահան Տերյանի տուն-թանգարանի համալիրի կազմում։
Երկեր խմբագրել
- Նամակներ, 1972 ։ Տիտղթ. (Վ. Տերյան, կազմ., առաջաբ. և ծանոթագր.՝ Ն. Տերյան)
- Критика и публицистика : Статьи, 1985 : т.л. (Ваан Терьян; Сост., пер. и примеч. Н. Терьян)
- Ваан Терьян : Неизданные письма, 1970 : т.л. (Подготовка текста, предисл. и коммент. Н. Терян)
Ընտանիք խմբագրել
- Հայր՝ Վահան Տերյան
- Ամուսին՝ Գևորգ Էմին
- Որդիներ՝ Վահան Էմին, Գրիգոր Էմին Տերյան
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Нвард - дитя любви Ваана и Анаит Терьянов». Армянский музей Москвы и культуры наций (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։