ՆՈՒՌ Լինուքսը (NUR: Nur's Ubuntu Reconstructed) հանդիսանում է Լինուքս օպերացիոն համակարգի հայկականացված տարբերակը։ Այն մշակվում է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Համակարգային Ծրագրավորման Լաբորատորիայի կողմից[1]։ Այն հիմնված է Ուբունտու բաշխման վրա։

Նուռ Լինուքս
ՏեսակԼինուքսի տեղաբաշխում
ՍտեղծողՀայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Համակարգային ծրագրավորման լաբորատորիա
ԸնտանիքՅունիքսանման
Վերջին տարբերակAlpha 4 2010 Մարտի 15
Առկա էանգլերեն
Միջուկի տեսակՄոնոլիտ (Linux) ինտերֆեյս = GNOME
Զարգացման կարգավիճակվաղ փորձարկման փուլ

Մշակողների խումբը խմբագրել

ՆՈՒՌ Լինուքսը մշակվում է Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի Համակարգային Ծրագրավորման Լաբորատորիայի կողմից։ Լաբորատորիան հիմնադրվել է 2007 թվականին որպես Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանի և Ռուսաստանի Գիտությունների Ակադեմիայի Համակարգային Ծրագրավորման Ինստիտուտի համատեղ նախագիծ։ Լաբորատորիայի աշխատակազմը ներառում է գիտության թեկնածուների, ասպիրանտների և մագիստրանտների։ Լաբորատորիան զբաղվում է Լինուքս օպերացիոն համակարգում մեծ տարածում գտած ծրագրային գրադարանների համար ավտոմատացված թեստերի մշակմամբ։

ՆՈՒՌ Լինուքսի տարբերակները խմբագրել

ՆՈՒՌ Լինուքս համակարգի առաջնային նպատակն է հնարավորինս հեշտացնել հայ օգտագործողի անցումը այլ համակարգերից Լինուքս համակարգին։ Այդ նպատակով մշակողների խումբը հարմար է գտել իրականացնել համակարգի մի քանի տարբերակներ։ Մասնավորապես իրականացվում են Office, Home, Developer, Education տարբերակները։ Նրանցից յուրաքանչյուրը նախատեսած է համապատասխան բնագավառում օգտագործողի հարմարավետության բարձրացման համար։ Օրինակ՝ Developer տարբերակը տեղադրելուց անմիջապես հետո պատրաստ կլինի ծրագրային ապահովման մշակողների կողմից գրեթե առանց որևէ փոփոխության օգտագործման համար։ Այնտեղ ներառված են ինչպես կոմպիլյատորներ և ինտերպրետատորներ ամենատարբեր լեզուների համար (ներառյալ՝ C, C++, C#, Java, PHP, PERL, TCL, Python, Awk), այնպես էլ մի շարք գրադարաններ (ներառյալ՝ GLib, GObject, GTK+, Mono Runtime, JDK) և ծրագրերի մշակման ինտեգրացված միջավայրեր (ներառյալ՝ Geany, Eclipse, NetBeans)

Սեփական նախագծեր խմբագրել

ՆՈՒՌ Լինուքս համակարգում բացի Ուբունտու համակարգից փոխառված ծրագրերից նախատեսվում է (և արդեն մասամբ իրականացված է) ունենալ լաբորատորիայի կողմից մշակված սեփական ծրագրեր։ Մասնավորապես արդեն մշակված է հայկական ոչ-յունիքոդ ստեղնաշարը, որը թույլ կտա հայ օգտագործողին փոփոխել հին փաստաթղթերը և ստեղծել նորերը արդեն սովոր միջավայրում։ Իհարկե, քանի որ ոչ-յունիքոդ փաստաթղթերը քիչ-քիչ անցնում են պատմության գիրկը, ՆՈՒՌ Լինուքս համակարգում ներառված է նաև ծրագիր, որը կարող է փոխարկել հայերեն և ռուսերեն ոչ-յունիքոդ տեքստը յունիքոդ տեքսետի և հակառակը։

Բացի նշված հնարավարություններից ՆՈՒՌ Լինուքս համակարգում նախատեսվում է ունենալ նաև այլ սեփական ծրագրեր։ Մասնավորապես արդեն մշակվում է հեռախոսի միջոցով համակարգչի հեռակառավարման ծրագիր։ Այն թույլ կտա կառավարել ինչպես օպերացիոն համակարգի որոշ ֆունկցիաներ, այնպես էլ որոշ կոնկրետ ծրագրեր, ինչպիսիք են նվագարկիչները կամ ներկայացումներ ցուցադրող ծրագրերը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել