Նունե Թումանյան
հայ քանդակագործ
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թումանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նունե Իգորի Թումանյան (հոկտեմբերի 23, 1963, Երևան), հայ քանդակագործ։
Նունե Թումանյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 23, 1963 (60 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոց (1980), Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1984), Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1985) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1991) |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Անդամություն | Հայաստանի նկարիչների միություն |
Nune Tumanyan Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
1980 թվականին ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան արվեստի դպրոցը, 1984 թվականին՝ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժինը։
1984-1985 թվականներին որպես ազատ ունկնդիր մասնակցել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի գծանկարի և քանդակագործության դասընթացներին։
1985-1991 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի քանդակագործության բաժնում։
1994-2009 թվականներին աշխատել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում։ 2009 թվականից՝ դոցենտ։
1996 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է[1][2]։
Ստեղծագործություններ խմբագրել
- «Լույսի ճանապարհ»,
- «Միայն Ես և Դու. և ոչ միայն…», 2013
- «Երջանկության անիվ», 2013
- «Քայլ», 2010
- «Լիալուսին», 2000
- «Թևատ հրեշտակ», 2000
- «Անուշ», 2006
- «Փախուստ», 1998
- «Դժոխք», 1997
- «Ի տեր», 1997
- «Սիմֆոնիա»
- «Արգելված պտուղ»
- «Ընտանիք»
Ցուցահանդեսներ խմբագրել
Անհատական ցուցահանդեսներ խմբագրել
- Ռավեննա, Իտալիա, Դանթեի «Աստվածային կատակերգություն» ստեղծագործությանը նվիրված բիենալեներ, արժանացել է մրցանակի, 1996, 1998
- Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ, Երևան, 2001
- Հայաստանի նկարիչների միություն, 2008, 2013[3]։
Խմբակային ցուցահանդեսներ խմբագրել
Մրցանակներ խմբագրել
- Դիվանագետների կանանց ասոցիացիայի շնորհակալագիր
- «Երկարամյա անբասիր աշխատանքի համար» պատվոգիր ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից
Պատկերասրահ խմբագրել
-
Նունե Թումանյան, անհատական ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում, 2013
-
Նունեի դուստր Օվսաննան իր քանդակի մոտ
-
Արգելված պտուղ
-
Նունե Թումանյանի անհատական ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում, 2013
-
Երազանքների ծառ
-
Ընտանիք
-
Զաբել Եսայանի հուշարձան, 2022
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հայուհիներ. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2011.
- ↑ «В день рождения мечтателя и скульптора Нуне Туманян». Армянский музей Москвы и культуры наций (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Գևորգ Հարությունյանի և Նունե Թումանյանի աշխատանքների ցուցահանդես
- ↑ «Women and Art Biennial 2014»-ի միակ մրցանակը Նունե Թումանյանը բերել է Հայաստան
- ↑ Նունե Թումանյանի և Հասմիկ Ավետիսյանի աշխատանքները՝ ՄԱԿ-ի գրասենյակում
Արտաքին հղումներ խմբագրել
- Նունե Թումանյանի կայքը Արխիվացված 2016-03-11 Wayback Machine