Նունե Աղբալյան
հայ նկարիչ
Նունե Յուրիի Աղբալյան (մարտի 28, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարչուհի։
Նունե Աղբալյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 28, 1959 (65 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Մոսկվայի պետական տեքստիլ համալսարան (1982) |
Մասնագիտություն | նկարչուհի |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Nune Aghbalyan Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
1982 թվականին ավարտել է Մոսկվայի տեքստիլ ինստիտուտը։ 1988 թվականից Հայաստանի նկարիչների միության, 1995 թվականից՝ Պրոֆեսիոնալ նկարիչների միջազգային միության անդամ է։ 1990 թվականից դասավանդում է Երևանի գեղարվեստի ակադեմիայում, պրոֆեսոր` 2005 թվականից[1]։
Ստեղծագործություններ խմբագրել
Աշխատում է մետաքսի, նաև տեքստիլ արտադրանքի տարբեր որակի կերպասների վրա (բամբակ, վուշ, թավիշ)[2]։
Գործերից են՝
- «Պալանգա» (1987, բամբակ)
- «Վախը» (1995, բամբակ)
- «Պսակադրություն» (1993, մետաքս)
- «Կինը և տղամարդը» (1998, մետաքս)
- «Հակադրություն» (2002, մետաքս)
- «Սեր» (2002, մետաքս)
Ցուցահանդեսներ խմբագրել
Մասնակցել է ավելի քան 90 ցուցահանդեսի Հայաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում[3], Գերմանիայում, Ավստրիայում, Շվեդիայում, Ֆրանսիայում և այլուր։
Աշխատանքները ներկայացված են աշխարհի տարբեր երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Անհատական ցուցահանդեսներ խմբագրել
- 2014 Հայաստանի նկարիչների միություն
Պատկերասրահ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Պարանոցի շուրջ ծավալվող արվեստ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ Նունե Աղբալյանի ցուցահանդեսը Մասսաչուսեթսում