Նումիուս (հուն. νοῦμμος, noummos), լատ. nummi (νοῦμμοιι), լատիներեն տերմին է, որը նշանակում է «մետաղադրամ», սակայն ժամանակակից գրողների կողմից տեխնիկապես օգտագործվում է ուշ հնագույն ժամանակաշրջանի ընթացքում հռոմեական և բյուզանդական կայսրությունների մի շարք ցածրարժեք պղնձե մետաղադրամների դասակարգման համար[1]։ Դա գալիս է հունական նոմոսից Արևմտյան դորիական ճանապարհով նոմմոս ձևով[2][3], որն օգտագործվել է հարավային Իտալիայում որոշ մասերում մետաղադրամը նկարագրելու համար։ Այս բառն օգտագործվել է նաև Հռոմեական Հանրապետության վերջին տարիների և վաղ կայսրության ընթացքում՝ յուրաքանչյուրում էլ որպես մետաղադրամի ընդհանրական բառ կամ սեստերտիուսի նկարագրություն, որը հաշիվ պահելու համար ստանդարտ միավոր էր։

Անաստասիոս Ա-ի թագավորության վերջին շրջանի մետաղադրամներ. ձախ կողմում` 40-նումիի մետաղադրամ (ֆոլլիս), իսկ աջ կողմում՝ 5-նումիի մետաղադրամ (պենտանյումիում):

Պատմություն խմբագրել

Մոտավորապես 294 թվականին, տետրարխիայի ժամանակ հայտնվեց մոտ 10 գրամ քաշով և 30 մմ տրամագծով նոր մեծ բրոնզե մետաղադրամ։ Դրա պաշտոնական անունը, ըստ երևույթին, նումիուս էր, թեև դրամագետների շրջանում մինչև վերջերս հայտնի էր որպես ֆոլլիս[4]։ Նումիուս տերմինը ներկայումս սովորաբար կիրառվում է միայն 5-րդ և 7-րդ դարի բյուզանդական հատումների նկատմամբ։ Դրանք փոքր, վատ հատված, 1 գրամից պակաս քաշով մետաղադրամներ էին, որոնք ձևավորեցին բյուզանդական մետաղադրամների ամենացածր դրամական միավորները։ Դրանք կազմել են ոսկե սոլիդուսի 1/7,200-ը, սակայն ավելի հաճախ՝ 1/6,000 կամ 1/12,000[4]: Նումիուսի դիմերեսին սովորաբար պատկերվում էր կառավարող բյուզանդական կայսրի կիսադեմը և բյուզանդական կայսերական միացագիրը, թեև կայսր Հուստինիանոս I-ի (կառ. 527-565) որոշ մետաղադրամների վրա պատկերում են թվային արժեքը հունական թվի փոխարեն[4]։

498 թվականին կայսր Անաստասիոս I-ը (կառ. 491-518 թվականներին) բարեփոխեց դրամահատումը (արտադրված Սուրբ շնորհների կոմիտ Հովհաննես Օրֆանոտրոպոսի կողմից[5])՝ 40 նումիանոց, որը նաև հայտնի է որպես ֆոլլիս, 20 նումիանոց (կես ֆոլլիս), 10 նումիանոց (հունար,ն՝ δεκανούμμιον, decanummium) բազմաքանակ նոմիուսների արտադրությամբ։ Դրանք հատվում էին նաև հունական թվանշաններով, որոնք ներկայացնում էին դրանց արժեքը. «M» ֆոլլիսի համար, «K»` կես ֆոլլիսի և «I»՝ քառորդ ֆոլլիսի համար։ Մյուս կողմից, երևում է, որ պարզ նոմիուսի թողարկումը դադարեցվել է[6]։ 513 թվականին այդ մետաղադրամների քաշերը կրկնապատկվել են, պենտանումիումը` pentanummium (հունարեն, πεντανούμμιον, 5-նումիանոց մետաղադրամը հատվել է «E» նշանով), և վերսկսվել է մեկ նումիանոցի հատումը[7]։

538/539 թվականներին Կայսր Հուստինիանոս I-ը ներկայացրեց 40-նումիանոց ֆոլլիսի հետագա փոփոխությունները, բարձրացնելով դրա քաշը մինչև 25 գրամ։ Այն կրկին կրճատվել է մինչև 22,5 գրամ 541/542 թվականներին, իսկ հետագա կրճատումները շարունակվեցին մինչև դարի վերջը։ Այս նույն ժամանակ ներկայացվեց նոր 30-նումիանոց մետաղադրամը (նշված՝ «Λ» կամ «XXX»), սակայն մեկ ֆոլլիսի հատումը դադարեցվել է Կոստանդնուպոլսում։ Այն 7-րդ դարի ընթացքում լավ պահպանվել է Կարթագենի էքզարհատում[4][8]։ 7-րդ դարի ընթացքում իրար հաջորդող ռազմական և ֆինանսական ճգնաժամերը հանգեցրել են քաշի նվազման և բրոնզե դրամի որակի վատթարացմանը. Կոստանդ II-կայսրի (կառ. 641-668թվականներին) ժամանակաշրջանում ֆոլլիսը կշռում էր ընդամենը 3 գրամ։ Հետևաբար, կես ֆոլլիսից ցածր դրամական միավորները գործնականում հեռացան ասպարեզից[9]։ Դրանից հետո նումիուս տերմինը գործածության մեջ մնաց որպես տեսական միավոր, որը կազմում է սոլիդուսի 1/6,000-ը ևխոսակցական օգտագործման համար «փոքր մանրադրամ»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Moretti, Federico (1828). Diccionario militar español-francés. Imprenta Real de Orden Superior. էջ 116.
  2. Klose, Dietrich (Munich). "Nummus." Brill’s New Pauly. Antiquity volumes edited by: Hubert Cancik and Helmuth Schneider. Brill Online, 2015. Retrieved 02 June 2015
  3. Կաղապար:LSJ, Կաղապար:LSJ.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Kazhdan, Alexander Petrovich, ed. (1991). The Oxford Dictionary of Byzantium. New York, New York and Oxford, United Kingdom: Oxford University Press. էջ 1504. ISBN 978-0-19-504652-6.
  5. Hendy, Michael F. (1989). The Economy, Fiscal Administration and Coinage of Byzantium. London, United Kingdom: Variorum Reprints. էջ 89. ISBN 0-86078-253-0.
  6. Grierson 1999, էջեր. 17–18.
  7. Grierson 1999, էջ. 18.
  8. Grierson 1999, էջեր. 18–19.
  9. Grierson 1999, էջ. 19.

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել