Նուբար Չալիկյան

թատրոնի հայ դերասան

Նուբար Հակոբի Չալիկյան (1927, Աթենք, Հունաստան - 2002[1]), թատրոնի հայ դերասան, Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1971)։

Նուբար Չալիկյան
Նուբար Չալիկյանը ներկայացման ժամանակ
Ծնվել է1927
ԾննդավայրԱթենք, Հունաստան
Մահացել է2002[1]
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՀԽՍՀ վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Նուբար Հակոբի Չալիկյանը ծնվել է 1927 թվականին[2] Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ 1932 թվականին ապագա դերասանի ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։ Դպրոցն ու բարձրագույն ուսումնական հաստատությունը Չալիկյանն ավարտել է Երևանում։ 1953 թվականին նա ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի (այժմ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ) ռեժիսորական ֆոկուլտետը[3]։

Դրանից հետո նա աշխատանքի է անցել Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնում[3], որտեղ մարմնավորել է ուսուցչի, բժշկի, գիտնականի կերպարներ։ Չալիկյանը մասնակցել է նաև ռադիոբեմադրություններին և կինոնկարների կրկնօրինակումներին[4]։

Չալիկյանը մահացել է 2002 թվականին։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը[2]։

Դերեր խմբագրել

Երևանի պատանի հանդիսատեսի պետական թատրոնում Նուբար Չալիկյանի կատարած դերերից առանձնանում են.

Խաղացել է նաև «Քանդած օջախ» (1965), «Տհաս» (1967), «Մարդու ճակատագիրը» (1976), «Բոռ» (1984) ներկայացումներում[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 The memorial of Chalikyan Nubar (Նուբար Չալիկյան Հակոբի) buried at Yerevan's Tokhmakh cemetery
  2. 2,0 2,1 «The memorial of Chalikyan Nubar (Նուբար Չալիկյան Հակոբի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
  3. 3,0 3,1 3,2 Ստեփանյան, Գառնիկ (1990). Կենսագրական բառարան. հայ մշակույթի գործիչներ, երեք հատորով. Vol. հատոր Գ, գիրք 1, Մել-Ռ. Երևան: Սովետական գրող. էջեր 201–202. ISBN 5-550-00265-5.
  4. 4,0 4,1 ««Որ հիշենք. ՆՈՒԲԱՐ ՉԱԼԻԿՅԱՆ…». ՎԱՐԴԳԵՍ ԴԱՎԹՅԱՆ». TheՀայեր Մեդիահարթակ (անգլերեն). «ՀԱՅԵՐ» համահայկական մեդիահարթակ. 13.06.2020. Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին. {{cite web}}: Text "04:53" ignored (օգնություն)