«Նոր տարվա վերանորոգում», ռուսական կատակերգական ֆիլմ, ռեժիսորն է Արթուր Պինխասովը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 7-ին[2]։

Նոր տարվա վերանորոգում
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն և մելոդրամա
Թվական2019[1]
Լեզուռուսերեն
ՊրոդյուսերՎադիմ Գալիգին
Սցենարի հեղինակԷդվարդ Տոպոլ
ԴերակատարներԶոյա Բերբեր, Իրինա Ռոզանովա և Վիտալիա Կոռնիենկո
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
Տևողություն82 րոպե

Սյուժե խմբագրել

Գեղեցկուհի Մարգոն ունի ընդամենը 24 ժամ՝ դստեր և մոր ժամանման համար բնակարանը վերանորոգելու համար։ Փորձելով լուծում գտնել՝ նա պատահաբար օգնության հաղորդագրություն է ուղարկում հեռախոսի բոլոր կոնտոկտներին։ Այդ պահից սկսած դռան զանգն անընդհատ հնչում է, և Մարգարիտայի բնակարանում մեկը մյուսի հետևից հայտնվում են հին ու նոր ընկերներ՝ ռուս պատգամավորը, հրեա ուսուցիչը, ռեստորանի հայ սեփականատերը։ Այդ ամենին գումարած հայտնվում է ամերիկացին՝ իր ամուսնության առաջարկով[3]։

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Զոյա Բերբեր Մարգարիտա Զվոնարևա
Սերգեյ Կոմարով Սերգեյ Ալբերտովիչ Զարուբին
Արտյոմ Օսիպով Իլյա Գուրևիչ
Էրիկ Բիգուլյա Արսեն Քոչարյան
Իսմայիլ Կոնե Սթիվեն Բրաուն
Իրինա Ռոզանովա Մարգարիտայի մայրը
Վիտալի Կորնիենկո Կատյա Զվոնարևա
Դանիլ Ստեկլով Պյոտր Տրոֆիմով
Մակար Զապորոժիե Կոլյա
Վադիմ Գալիգին դիրիժոր Արկաշկա

Քննադատություն խմբագրել

«Ռոսիյսկայա գազետա»-ից Վալերի Կիչինը հայտարարել է[4]։

Գործողությունը կատարվում է մեր օրերում, բայց այնպիսի տպավորություն է՝ կարծես նայում ես խորհրդային «Ճակատագրի հեգնանքը» կատարկեգությունը։ Տիտրերում չկա «Նվիրված է Էլդար Ռյազանովին» գրվածքը, բայց սա ակնհայտ հարգանքի տուրք է․ զգացվում է անթաքույց ցանկությունը վերադարձնելու այն ժպտուն, կենդանի, չարաճճի ոճը, ինչը բնորոշ է անցյալ ժամանակաշրջանի տիպիկ կատարկեգությանը և ամենից շատ՝ Ռյազանովի դարաշրջանի կատարկեգությանը։

«Կինոաֆիշա»-ից Վերոնիկա Սկուրիխինան նշում է․

Այն (ֆիլմը) նման է «Աշանից» բերված եղեևնու, որը ցուցափեղկին վատ չէր երևում, իսկ տանը չգիտես ինչու, թվում է թափթփված ու չափազանց պլաստիկե։ Իսկ եթե զարդարես, ապա կստացվի պատմությունների կույտ, որոնք մեկուկես ժամյա կատակերգության մեջ նորաթուխ ռեժիսորը փորձում է տեղավորել։ Մտքերը կարծես ճիշտ են, բայց ինչ-որ նրբանկատորեն է պետք։ Կամ մենք պարզապես հոգնել ենք «Տոնածառից»․․․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Усков, Олег (2019 թ․ հոկտեմբերի 20). «Трейлер: расистский юмор в российской комедии "Новогодний ремонт"». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
  3. Альперина, Сусанна (2020 թ․ հունվարի 6). «Что не пропустить по ТВ и в Сети на неделе с 6 по 12 января». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.
  4. Кичин, Валерий (2019 թ․ նոյեմբերի 6). «Каморка папы Карло». Российская газета. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)