Նոր տարին ԱՄՆ-ում (անգլ.՝ New Year's Day), երկրի պետական տոներից մեկը։ Նշվում է ամեն տարի հունվարի մեկին, ըստ Գրիգորյան օրացույցի։ Չնայած նրան, որ հատկապես առավել կրոնական և պահպանողական գյուղական շրջաններում Նոր տարին տարածվածությամբ զիջում է կաթոլիկական Սուրբ ծնունդին, ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում հայտնվել և փոխանցվում են որոշակի ամանորյա ավանդույթներ։ Սուրբ ծնունդը և Նոր տարին ԱՄՆ-ում էապես տարբերվում են միմյանցից։ Սուրբ ծնունդը կարևոր ներընտանեկան տոն է` բազմաթիվ կրոնական խորհրդանիշներով, իսկ Նոր տարին դիմավորելը հանրային բնույթ է կրում և հաճախ անց է կացվում երեկույթների տեսքով, ընկերների հետ ակումբում, խաղատներում կամ էլ քաղաքի հրապարակում[1]։

Ամանորյա հրավառություն Օսթինում, Տեխաս նահանգ

Երկրի խաղատների մեծամասնությունն Ամանորի գիշերը նախասրահում կազմակերպում է շամպայնի անվճար հյուրասիրություն[2]։

Նոր տարվա տոնակատարության հետ անգլիացի պուրիտաններին ծանոթացրել են առավել ազատական հոլանդացի գաղութարարները` Նյու Յորքի հիմնադիրները, հենց այդ պատճառով էլ Նոր տարվա տոնակատարությունն այս քաղաքում ամենահանդիսավոր բնույթն է կրում։ Հանդիպման գլխավոր վայրը Թայմս Սքվերն է, որտեղ Նոր տարվա նախօրեին հարյուրհազարավոր մարդիկ սպասում են Նոր տարվա խորհրդանիշ փայլուն օդապարուկի բացթողմանը[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «New Year's Day in United States». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  2. «New Year's Eve Events in Tunica | Down the Road in Tunica MS Blog». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 6-ին.
  3. «Новый год в США / New Year in USA». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.