Նոր կյանք (թերթ, Բուխարեստ)

ամսաթերթ

«Նոր կյանք», հասարական-քաղաքական, տնտեսական և մշակութային ամսաթերթ (մինչև 1982 թվականը՝ շաբաթաթերթ)։

Նոր կյանք
Տեսակպարբերական
Լեզուհայերեն և ռումիներեն
Հիմնադրվել է1950
ԳրասենյակԲուխարեստ, Ռումինիա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր կյանք (այլ կիրառումներ)

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 1950 թվականից Բուխարեստում (հայերեն), 1990 թվականից՝ հայերեն և ռումիներեն։ Խմբագիրներ՝ Հարություն Պապոյան, Հարութ Ասլանյան (Հորիոն), Տիգրան Տեր-Գրիգորյան, Թագվոր Շիշմանյան, Սարգիս Սելյան (1978 թվականից)։

Լուսաբանում է Ռումինիայի ներքին ու արտաքին քաղաքականությունը, ռումինահայ համայնքի կյանքը, տեղեկություններ է հաղորդում Հայաստանից, սփյուռքահայ համայնքներից, տպագրում է ռումինահայ գրողների գործեր, նմուշներ ռումինական գրականությունից, ճանաչված հայագետների հոդվածներ։

Տարածվում է շուրջ 30 երկրում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։