Նոր կյանք (թերթ, Բեյրութ)

թերթ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր կյանք (այլ կիրառումներ)

Նոր կյանք, Լիբանանում լույս տեսնող պարբերաթերթ։

Նոր կյանք
Տեսակհանդես
Լեզուհայերեն
ԵրկիրԼիբանան Լիբանան

Պատմական ակնարկ խմբագրել

1957—1973 թվականներին լույս է տեսել իբրև կինոարվեստի և հեռուստատեսության շաբաթաթերթ։ 1976 թվականին վերահրատարակվել է իբրև ազգային, ընկերային, տնտեսական և առևտրական շաբաթաթերթ, իսկ 1977—1978 թվականներին՝ գովազդային թերթ։ Խմբագիրներ՝ Հարություն Սահակյան, Լեռն Թորոսյան, Մանվել Գազանճյան, Կարո Գազանճյան, Վահան Ճանսըզյան։

Թեմատիկա խմբագրել

Հայ ընթերցողին հաղորդակից է դարձրել ազգային և համաշխարհային մշակույթին, գրականությանը, կինոարվեստին, թատրոնին, երաժշտությանն ու կերպարվեստին, պարբերաբար հոդվածներ տպագրել հայ և համաշխարհային կինոյի նորությունների ու նշանավոր վարպետների մասին, մեծ տեղ հատկացրել Երևանի թատերական կյանքին, Հայաստանի մշակութային նվաճումներին։

Ավելի քան տասնամյա ընդհատումից հետո վերստին լույս է տեսել 1991 թվականին, իբրև անկախ ամսաթերթ՝ նախաձեռնությամբ Մ. Գազանճյանի (վարիչ և խմբագիր) և Սեմ Բագուպյանի։

Հրատարակում է Հայաստանից, սփյուռքահայ տարբեր գաղութներից, ինչպես և միջազգային բնույթի հասարակական, տնտեսական, մարզական, մշակութային, երաժշտական և այլ լուրեր ու հոդվածներ։ 1996 թվականին Ս. Րագուպյանը հեռացել է «Նոր կյանքից» և հիմնել «Գիտակ» ամսագիրը։ 1996-1998 թվականներին «Նոր կյանք»-ի գործերը վարել է Մ. Գազանճյանը՝ իբրև ամսաթերթի տեր և խմբագիր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։