Նոր Ուտոպիան, պաշտոնապես Նոր Ուտոպիայի Իշխանությունը, միկրոազգություն է, որը հավակնում է Միստերիոզա Բենքին / Misteriosa Bank-ին՝ Կարիբյան ծովում՝ Կայմանյան կղզիների մոտ ստորջրյա վերելքի հետևանքով ծովի երես դուրս եկած ցամաքակտորին, որտեղ ակնկալվում է ստորջրյա հողով կառույցներ ստեղծել։ Այդ մասին առաջին անգամ հայտարարվել է 1999 թվականի ապրիլի 13-ին ամերիկացի գործարար Հովարդ Թերնիի («Իշխան Լազարուս») կողմից, ում անունով էր այդ նախագիծը կոչվել Լազարուս Լոնգ; 2017 թվականի սկզբին նախագիծը վերածնվել է

Նոր Ուտոպիա Չճանաչված միկրոազգություն Անվանակոչել է Հովարդ Թըրնին
Տարեթվերը 1995–?, 2017–?
Տարածքը կոչվում է Միստերիոզա Բենք

Պատմություն խմբագրել

Նախագծի հիմքը դրվել է 1995 թվականին, երբ Լազար Լոնգը՝ Կարիբյան ծովում տեսավ տեղ-տեղ ծանծաղ ջրով ծածկված տարածքը։ Այնուհետև նա հայց ներկայացրեց Միավորված ազգերի կազմակերպությանը, ձեռնամուխ եղավ ներդրումային գումարների հավաքագրմանը ևաշխարհի տարբեր ծայրերից, հիմնականում՝ Միացյալ Նահանգներից հաջողեցրեց հավաքել մինչև 100 միլիոն դոլար։ ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը (ԱՄՆ SEC) Նոր Ուտոպիան բնորոշեց որպես «խարդախության համազգային ինտերնետ սխեմա»[1] և բողոքեց, որ Լոնգը կատարել է «նյութական խեղաթյուրումներ և բացթողումներ, որոնք, ի թիվս այլ բաների, առնչվում են նախագծի կառուցման կարգավիճակին, նախագծի հետ կապված ընկերություններին, ներդրումների անվտանգությանը և նրա գործունեության վերաբերյալ Հանձնաժողովի հետաքննության կարգավիճակին»[2]։ SEC v. Lazarus Long գործի առնչությամբ վճիռ կայացվեց ընդդեմ Լոնգի։

Նոր Ուտոպիայի նախագծի իրականացումը վերսկսվեց 2017 թվականի սկզբին Լազար Լոնգի դուստր Էլիզաբեթ Հենդերսոնի կողմից, ով խոստացել էր գործն ավարտի հասցնել մինչև 2021 թվականը[3] Այդ ժամանակվանից ի վեր նախագիծն այլևս թարմացումներ չի ունեցել։

Կառուցվածք խմբագրել

Ըստ նախագծի՝ Նոր Ուտոպիայում սոցիալական մոդելը և առևտրային համակարգը լինելու էին հիպերկապիտալիստական՝ Այն Ռենդի, Նապոլեոն Հիլի, Ռոբերտ Հայնլայնի, Դեյլ Քարնեգիի և Ադամ Սմիթի գրվածքների հիման վրա ձևավորված մոդելին համապատասխան[4]։ Լոնգը նաև խոստացավ, որ մինի ազգությունը կունենա ավելի լավ կլինիկա, քան Mayo Clinic-ը, խաղատուն, որը մոդելավորվել է Մոնտե Կառլոյի կազինոյի օրինակով և «անսահման շքեղ առողջարան-սպա»[4]։ Բնակիչներն ապրելու էին կառուցվող 642 բնակարաններից և համատիրություններից մեկում[5]։ Դա լինելու էր հարկային դրախտ, որտեղ բոլոր ծառայությունները վճարվելու էին ներմուծվող սպառողական ապրանքների 20% հարկի հաշվին[5]։

Հիմնադիրը խմբագրել

Նախքան «Նոր Ուտոպիան» ստեղծելը, Հովարդ Թըրնին ծերացման դեմ պայքարող մի բժշկի միջոցով ծանոթացել էր մարդու աճի հորմոնին (HGH): Նա այնքան տպավորված էր արդյունքներով, որ դարձավ հորմոնի ջատագովը և 1993 թվականի փետրվարին Մեքսիկայում՝ Պլայա դել Կարմեն քաղաքում ստեղծեց երկարակեցության առողջարան-սպա, որը կոչվում էր El Dorado Clinic: 1995 թվականին նա փոխեց իր անունը՝ դառնալով Լազար Լոնգ՝ Հայնլայնի վեպերում կրկնվող կերպարի անունով, կերպար, որ անցնում է երիտասարդացման մի քանի բուժում՝ հարյուրավոր տարիներ ապրելու և ի վերջո անմահանալու համար։ Մոտավորապես 1995 թվականին նա դադարեցրեց HGH ներարկումը Էլ Դորադոյի կլինիկայում՝ տեղի սպա-առողջարանների կոռուպցիայի պատճառով, և տեղափոխեց ԱՄՆ։ Մի քանի տարի անց նա ստիպված եղավ դադարեցնել HGH ներարկումը նաև ԱՄՆ-ում, երբ բժիշկները դադարեցրին այն նշանակել, քանի որ սպորտում անօրինական դոպինգի պատճառ էր դառնում։ Հետո նա փորձեց ֆինանսավորել «Նոր Ուտոպիան», մի վայր, որտեղ կառավարությունը չէր կարող նրան ասել, թե ինչ կարող է անել և ինչ չի կարող։ Բայց 1999 թվականին SEC-ը արգելափակեց նրա պարտատոմսերի առաջարկն ու վաճառքը, քանի որ պարտատոմսերը գրանցված չէին իրենց մոտ[6]։ Նա իր կյանքի մնացած մասը նվիրեց Նոր Ուտոպիայի ստեղծմանը։

Լազարուս Լոնգը մահացել է 2012 թվականի ապրիլի 26-ին՝ 80 տարեկան հասակում[7]

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "EXHIBIT: Fake Nations", Quatloos.com. Retrieved 30 May 2007.
  2. US SEC ruling, Litigation Release No. 16425 / February 4, 2000. Securities and Exchange Commission v. Lazarus R. Long (a/k/a Howard Turney individually and doing business as New Utopia,) USDC/NDOK/TULSA CA No. 99CV 0257BU(M)
  3. «Principality Of New Utopia». Principality Of New Utopia. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  4. 4,0 4,1 Wheeler W. Dixon (2006), Visions of Paradise: Images of Eden in the Cinema (illustrated ed.), Rutgers University Press, էջեր 40–41, ISBN 9780813537986
  5. 5,0 5,1 John R. Wennersten (2008), Leaving America: The New Expatriate Generation, Greenwood Publishing Group, էջեր 47–48, ISBN 9780313345067
  6. Arlene Weintraub (2011), Selling the Fountain of Youth: How the Anti-Aging Industry Made a Disease Out of Getting Old-And Made Billions, ReadHowYouWant.com, էջեր 10–11, 13–14, 21–23, 28, ISBN 9781458732309
  7. The Independent, "Prince Lazarus rules the waves", Tim Hulse, 30 May 1998

Արտաքին հղումներ խմբագրել