Նոր Յառաջ, հասարակական-քաղաքական և գրական թերթ Ֆրանսիայում։

Նոր Յառաջ
ֆր.՝ Nor Haratch և ֆր.՝ NH hebdo[1]
Տեսակթերթ
Լեզուհայերեն և ֆրանսերեն
Հիմնադրվել էհոկտեմբերի 27, 2009
Երկիր Ֆրանսիա
ISSN2494-8632
Կայքnorharatch.com

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 2009 թվականի հոկտեմբերից Փարիզում, «Յառաջ» (1925–2009) հասարակական-քաղաքական, գրական օրաթերթի ընդհատումից հետո։ Հիմնադիր-խմբագիր՝ Ժիրայր Չոլաքյան։

Լուսաբանում է Հայաստանում, Արցախում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները, անդրադառնում է սփյուռքահայ, մասնավորապես՝ ֆրանսահայ համայնքի առօրյային, հայապահպանման խնդիրներին, ծրագրերին, Հայ դատին, հայկական պահանջատիրությանը, Արցախյան հիմնախնդրին, Հայրենիք-Սփյուռք կապերին, Հայաստանյայց առաքելական եկեղեցու և թեմերի գործունեությանը։ Տպագրում է գրական գործեր, լեզվաբանական և այլ նյութեր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։