Նոր Զելանդիայի գրականություն

Նոր Զելանդիայի գրականությունը հիմնականում ստեղծվում է անգլերեն, մի փոքր մասը կազմում է մաորի լեզվով գրականությունը։

Պատմություն խմբագրել

Նախագաղութային շրջան խմբագրել

Մաորիները սկսեցին բնակեցնել Նոր Զելանդիայի կղզիները առաջին և երկրորդ հազարամյակների ընթացքում, դրան հաջորդած դարերում նրանց մոտ ձևավորվել և զարգացել է բանավոր գրականության ավանդույթը։ Բացի առասպելներից ու լեգենդներից, արտացոլող ժողովրդի պատմությունն ու աշխարհի մասին իրենց պատկերացումները, մաորիների համար բնորոշ են սիրո մասին պոեմները, պատերազմի մասին երգերը, աղոթքներն ու խոնարհումը։ Մարաէյում գրական ստեղծագործությունների կատարումը սովորաբար վերածվում էր ներկայացման, որտեղ օգտագործվում էին առոգանության փոփոխություններ, միմիակներ ու ժեստեր[1]։

XIX դարում կղզի ժամանած գաղութարարները հավաքում, պահպանում և հրապարակում էին մաորիի ժողովրդական բանահյուսությունը։ Այսպես, օրինակ, 1854 թվականին լույս է տեսել Ջորջ Գրեյի կազմած «Մաորիների նախնիների գործերը» ժողովածուն (մաորի Ko nga mahinga a nga tupuna Māori), իսկ 1928 թվականին ՝ Ապիրանա Նգատայի կողմից կազմած «Երգեր» ժողովածուն (մաորի Ngā Mteteatea

Նոր Զելանդիայի հետ կապված ամենավաղ գրավոր տեքստերը գրվել են եվրոպացի ծովագնացների կողմից։ Այսպես, օրինակ, 1773 թվականին Լոնդոնում Ջոն Հոքսվորթը, արշավախմբի մասնակիցների օրագրերի հիման վրա հրատարակել է բեսթսելեր դարձած գիրք՝ Խաղաղ օվկիանոսում նրանց հայտնագործությունների մասին, իսկ 1807 թվականին նավաստի վիրաբույժ Ջոն Սեվիջը (անգլ. ՝ John Savage) հրատարակեց «Որոշ տեղեկություններ Նոր Զելանդիայի մասին» գիրքը (անգլ.՝ Some Account of New Zealand)[2]։

XIX դարի երկրորդ կես խմբագրել

Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի գաղութացման պատմության առանձնահատկություննրը ձեւավորել են միմյանց նման տնտեսական և մշակութային հատկություններ երկու երկրների զարգացման համար, որոնք նույնիսկ որոշ ժամանակ ընդհանրացված կոչվել են Ավստրալասիա։ Սա անդրադարձել է նաև գրական ավանդույթի զարգացման վրա, որտեղ գլխավոր դերը խաղում էր Միացյալ Թագավորության մշակույթը։ Նոր Զելանդիայի գրականության ամենավաղ ստեղծագործությունները վերագրվում են XIX դարի երկրորդ կեսին[3]։ Մաորիով առաջին տպագիր հրատարակությունը եղել է միսիոներ Թոմաս Քենդալի կողմից գրված «Նոր Զելանդիայի առաջին գիրքը» (մաորի A korao no New Zealand), որը հայտնվել է դեռևս 1815 թվականին[2][4]։ Գրավոր գրականությունը սկսել է հիմնականում ստեղծվել անգլերենով, իսկ մաորիով ի սկզբանե տպագրվել են միայն քրիստոնեական կրոնական գրականություն, պարբերականներ և ժողովրդական բանահյուսություն[3]։

19-րդ դարի երկրորդ կեսում գրված առաջին ստեղծագործությունները փաստագրական-ինքնակենսագրական բնույթ են կրում։ Նրանցում նկարագրվում է տեղական բնությունը, կենցաղը, մաորիների կյանքը, գաղութացման պատմությունը։ Առաջին վիպասաններից մեկը դարձավ Ալեքսանդր Բաթգեյթը, բանաստեղծական կյանքին նվիրվեցին Ջոն Բարրը, Ուիլյամ Գոլդերը (անգլ.՝ William Golder) եւ Ուիլյամ Պեմբեր Ռիվսը[3]։

Գաղութատերների ու բնիկ մաորիների հետագա մշակութային շփումը հանգեցրել է նրանց փոխադարձ ներթափանցմանն ու գրողների կողմից կղզու բնիկների թեմայի նկատմամաբ աճող հետաքրքրությամբ։ Այս ուղղությամբ աշխատել են Ջորջ Ուիլսոնը (անգլ.՝ George H. Wilson), Ջոն Ուայթը, Ալֆրեդ Դոմեթը և այլք։

XX դարի սկիզբ խմբագրել

Դարերի սահմանագծին սկսեց աճել ազգային ինքնագիտակցությունը, որն արտահայտվեց գրականության մեջ հայրենասիրության, ժողովրդավարության, ֆեմինիզմի, հասարակության անարդարացի կառուցվածքի նկատմամբ հետաքրքրության աճով։ Այդ թեմաները մոտ էին Ջեսսի Մակքեյի, Ուիլյամ Սաթչելի, Քեթրին Մենսֆիլդի, Ջեյն Մանդերի[5] և այլ գրողների ստեղծագործություններին։

1930-ական թվականների տնտեսական ճգնաժամն ուժեղացրեց Բրիտանական իմպերիալիզմի և կապիտալիզմի քննադատությունը, ավելի ակտիվ դարձան մշակութային կապի խզման կոչերը Մեծ Բրիտանիայի հետ, որտեղից մինչև 20-րդ դարի կեսերը գալիս էր Նոր Զելանդիայում կարդացվող գրականության ամենամեծ քանակությունը[6]։ Աճել էր նաև մարքսիստական գաղափարների ազդեցությունը։ Այս տրամադրություններն իրենց արտացոլումն են գտել բանաստեղծներ Ռոնալդ Մեյսոնի, Արթուր Ֆերբերնի, Դենիս Գլովերի, Ալեն Քերնոուի, Մերի Ուրսուլա Բետելի և այլոց ստեղծագործություններում։ Արձակում առաջին պլան է դուրս գալիս ռեալիզմը, բարձրացվում են սոցիալական հարցերը։ 1930-1940-ական թվականներին իրենց վեպերն են գրում Ջոն Լին, Ջոն Մալգանը, Ռոբին Հայդը, Ֆրենկ Սարջեսոնը, Ռոդերիկ Ֆինլեյսոնն[5] ու ուրիշները։

Հետպատերազմական շրջան խմբագրել

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրի գրական միջավայրում տեղծագործական որոնումն ակտիվանում է և արտահայտում են գտնում տարբեր ուղղություններում։ Այսպիով, պոեզիայում իմաստավորվում են բարոյափիլիսոփայական հասկացություններ, բարձրացվում են սեփական ազգային և բանաստեղծական ուղու ընտրության հարցերը, ավանդական բնապատկերային քնարերգությունը հարստանում է ուրբանիստական մոտիվներով, Վիետնամական պատերազմի արձագանքն է դառնում հակամիլիտարիստական տեքստերի թվի աճը։ Այս ժամանակի նշանավոր բանաստեղծներն են Դենիս Գլովերը և Ջեյմս Բաքսթերը[5]։

Արձակի մեջ իր ազդեցությունն է պահպանում ռեալիզմը, բարձրացվում են նոր զելանդացիների անցած պատերազմին մասնակցելու թեմաները, նրանց կյանքի թեման ողջ երկրի պատմության համատեքստում, մաորիների ճակատագրերի, ազգամիջյան կոնֆլիկտների, անձի խնդիրների թեմաները, ինչպես նաև անձի հակամարտությունը աշխարհի և հասարակության հետ թեման։ Այս թեմաները զարգացնում են Դենիել Դեվինը, Մայքլ Ջոզեֆը, Մորիս Շեդբոլթը, Նոել Հիլիարդը (անգլ.՝ Noel Hilliard), Սիլվիա Էշտոն-Ուորները, Ֆրենկ Սարդջեսոնը, Բիլլ Պիրսոնն[5] ու ուրիշները։

Այդ նույն ժամանակ մեծ հանրություն է ստանում մոդեռնիզմը, որը ներկայացնում են Սիլվիա Էշտոն-Ուորները, Ջենեթ Ֆրեյմը, Քենդրիկ Սմիտիմենն[7] ու ուրիշներ։

1947 թվականին սկսում է հրատարակվել «Սողանք» գրական ամսագիրը, ավելի ուշ՝ 1972 թվականից ՝ ևս մեկը՝ «Կղզին»։

1960-ական թվականներին նոր ստեղծագործական ուղղություն է ծնվում՝ հիմնված մաորիների մշակույթի և եվրոպական-Նորզելանդական գրական-գեղարվեստական ավանդույթների համադրության վրա։ Այն ներկայացնում են մաորի ցեղի այնպիսի գրողներ, ինչպիսիք են բանաստեղծ Հոնե Թուֆարեն, արձակագիր Վիտի Իհիմաերան, Պատրիսիա Գրեյսը, ինչպես նաև գրողներ Ալիսթեր Քեմփբելը, Նիլ Ռայթն ու ուրիշները։

Ժամանակակից շրջան խմբագրել

20-րդ դարի վերջի հայտնի ժանրը կարճ պատմվածքն է։ Այս ժանրով ստեղծագործում են Օուեն Մարշալը և Վինսենտ Օ'Սալիվանը[1]։

Խոշոր արձակի ժանրում աշխատում են Ֆիոնա Քիդմանը և Մերիլին Դաքվորթը, որոնք նաև բանաստեղծություններ են հրապարակել, ինչպես նաև իր բանաստեղծություններով առավել հայտնի Էլիզաբեթ Սմիթերը։ Հայտնի են նաև այնպիսի արձակագիրներ, ինչպիսիք են Ֆիոնա Ֆարելը, Քրիստիան Կարլսոն Ստեդը[1] և այլք։

Հայտնի է դառնում կենսագրության և ինքնակենսագրության ժանրը։ Ժամանակակից խոշոր գրողների շարքում կարևոր է նաև նշել այնպիսի գրողների, ինչպիսիք են Ֆլեր Էդքոքը, Ջենի Բորնհոլդտը, Իէն Վեդդեն, Չեդ Թեյլորը, Էլիզաբեթ Նոքսը, Քեթրին Չիդգին, Շարլոտ Գրիմշոուն, Էմիլի Պերկինսը, Սառա Քուիգլին, Ալբերտ Վենդտը, Ռիմքե Էնսինգը, Կապկա Կասաբովան, Ամելիա Բատիստիկը, Իվոն դյու Ֆրենը[1] և այլք։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Christian Karlson Stead (2007 թ․ դեկտեմբերի 3). «New Zealand literature» (անգլերեն). Encyclopædia Britannica. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 Literature // Bateman New Zealand Encyclopedia. — 6th ed. — Auckland: David Bateman Ltd, 2005. — P. 385—390. — ISBN 9781869536961
  3. 3,0 3,1 3,2 А. С. Петриковская Новозеландская литература // История всемирной литературы / отв. ред. И. М. Фрадкин. — М.: Наука, 1994. — Т. 8. — С. 579—581. — 848 с. — ISBN 5-02-011423-5
  4. «Maori language» (անգլերեն). Encyclopædia Britannica. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 А. С. Петриковская Новозеландская литература // Литературный энциклопедический словарь / В. М. Кожевников, П. А. Николаев. — М.: Советская энциклопедия, 1987. — С. 248. — 752 с. — 100 000 экз.
  6. Nancy Swarbrick (2016 թ․ հունվարի 8). «Making of New Zealand literature» (անգլերեն). Ministry for Culture and Heritage. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 8-ին.
  7. Новая Зеландия // Николай Кузанский — Океан. — М. : Большая российская энциклопедия, 2013. — С. 113—127. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 23). — ISBN 978-5-85270-360-6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր Զելանդիայի գրականություն» հոդվածին։